Պուտինն անտեսել է Էրդողանի խնդրանքը․ WSJ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հացահատիկի գործարքի վերականգնման հարցը քննարկելու խնդրանքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ հեռախոսազրույցը, որը նախաձեռնել էր Թուրքիայի ղեկավարը, դեռ չի կայացել։ Թուրք պաշտոնյաները շարունակում են երկխոսություն անցկացնելու ուղիներ փնտրել:
Նախկին ավագ դիվանագետ Գյուլրու Գեզերը, ով աշխատել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը, ասել է, որ չի կարծում, որ «Պուտինն առաջվա պես վստահում է Էրդողանին»։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմը և հատկապես Կրեմլը «կասկածի տակ են դնում Թուրքիայի նախագահի մտածելակերպը»։ Գեզերը նաև արտասովոր է անվանել այն, որ Ռուսաստանի ղեկավարը «չի պատասխանում (օտարերկրյա պետությունների ղեկավարների) զանգերին»: