Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Աննկարագրելի, սարսափելի ցավ է, հիմա ապրում ենք հանուն մեր կրտսեր որդու». Արտյոմ Թումանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Մատաղիսում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արտյոմը շատ բարի էր, ընկերասեր, հայրենասեր: Համեստ էր, էությամբ հանգիստ էր փոքր տարիքից սկսած մինչև բանակ զորակոչվելը»,-«Փաստի» հետ զրույցում այսպես է որդուն նկարագրում Արտյոմի մայրիկը՝ տիկին Էմիլյան:

Դպրոցական տարիների ուսուցիչները, դասընկերներն իրեն որպես համեստ ու զուսպ մարդ են նկարագրում: Երբ հարցնում եմ, թե ինչի՞ հանդեպ է Արտյոմը հետաքրքրություն ունեցել, տիկին Էմիլյան արձագանքում է՝ իր առանձնահատուկ սերը տեխնիկայի և ավտոմեքենաների հանդեպ էր: «Մինչև բանակ զորակոչվելը միշտ ասում էր՝ ծառայության ժամանակ անպայման պետք է վարորդ լինեմ»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արտյոմն ուսումը շարունակել է Սպիտակի պետական քոլեջում: Դեռ մեկ տարի կար ուսումն ավարտելուն, երբ նա զորակոչվեց ժամկետային զինծառայության: Իսկ երբ հետաքրքրվում եմ ծառայությունն ավարտելուց հետո ունեցած նպատակների մասին, մայրիկն ասում է՝ դրանք այնքան շատ էին, ամեն անգամ հեռախոսով զրուցելիս անգամ Արտյոմը պատմում էր դրանց մասին, ասում՝ գալու եմ սա անեմ, ուզում եմ սա անել, բայց իր տարերքը մեքենաներն էին, ինչպես տիկին Էմիլյան է ասում, սիրում էր մեքենաները քանդել ու հավաքել:

Արտյոմը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 17ին: «Շատ ուրախ էր, որ պետք է մեկնի ծառայության՝ երկու տարին տղաների համար ինչ է որ, ծառայենք, վերադառնանք ու ամեն մեկս մեր գործին անցնենք: Իսկ իմ մեջ, իհարկե, միշտ անհանգստություն կար: Իր հանդեպ ուշադիր եմ եղել, անհանգիստ էի, երբ ինչ-որ գործ էր ձեռնարկում կամ էլ ինչոր տեղ էր մեկնում»: Ինն ու կես ամսվա ծառայող էր Արտյոմը, երբ սկսվեց պատերազմը: Ծառայության ամիսների ընթացքում նա չի հասցնում արձակուրդ գալ, իսկ ծնողներն էլ նրան տեսնում են միայն երդման արարողության ժամանակ՝ 2020 թ. հունվարի 25-ին: «Ծառայության մասին առհասարակ ոչինչ չէր պատմում, իսկ երբ հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Եթե անգամ ինչ-որ բան իր դուրը չգար, երբեք այդ մասին չէր խոսում: Միշտ դրականի ու լավի մասին էր պատմում»:

Արտյոմը վարորդ էր, մայրիկն այսպես է բնութագրում որդու պարտականությունները՝ տղաներին տանում էր դիրքեր, իսկ հետո դիրքերից իջեցնում զորամաս: Արտյոմը ծառայում էր Մատաղիսում՝ 6-րդ պաշտպանական շրջանում: Զինվորական առօրյան խախտում է պատերազմը: «Արտյոմը դիրքերից իջել էր սեպտեմբերի 25-ին, հաջորդ օրը զանգահարեց, ավտոպարկում էր, ինչ-որ գործ էր անում մեքենաների հետ կապված: Սեպտեմբերի 27-ին իրենց բարձրացրել էին դիրքեր: Այդ օրն իր հետ չենք խոսել, պատերազմը սկսվելուց հետո մեր առաջին զրույցը եղել է սեպտեմբերի 28-ի գիշերը, զանգել է ուրիշի հեռախոսահամարով: Ես անհանգստացած հարցրեցի, թե ինչի՞ է ուրիշի հեռախոսահամարով զանգում, արձագանքեց՝ մա՛մ, հեռախոսս մնաց մեքենայի մեջ, չասաց, որ պատերազմ է: Բայց իր հայրիկն արդեն հասել էր Արցախ: Հասավ այնտեղ, օգնեց ուրիշ երեխաների, շատ վիրավորների օգնեց ու զոհվածների դուրս բերեց մարտի դաշտից, բայց մեր տղային չհանդիպեց:

Հայրիկն ուղևորվել էր ուղիղ Մատաղիս, բայց տղաները դիրքերում էին եղել, իրենց զորամասն արդեն գոյություն չէր ունեցել: Որքան կարողացել է, օգնել է վիրավորներին, տարհանել տղաներին, ու իրենց ասել են՝ գնացեք այստեղից: Ամուսինս պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Արցախ, հոկտեմբերի 6-ին վերադարձել՝ առանց Արտյոմին տեսնելու: Սեպտեմբերի 30-ին է եղել Արտյոմի ու հայրիկի վերջին հեռախոսազրույցը: Ամուսինս հարցրել էր՝ Արտյո՛մ ջան, ո՞ր հատվածում ես, Արտյոմս չի պատկերացրել, որ հայրիկը Մատաղիսում կլինի, պատասխանել է, որ զորամասում է: Նա էլ արձագանքել է՝ ես քո մոտ եմ, այստեղ զորամաս էլ չկա, դու ինձ ճիշտը չես ասում: Արտյոմն արդեն հասկացել էր, որ հայրիկն իր մոտ է գնացել, ասել էր՝ պա՛պ, ինչի՞ ես եկել, ես այստեղ եմ: Դա իրենց վերջին զրույցն է եղել: Երբ սեպտեմբերի 28-ին զանգահարեց, զրուցեցինք, իմ առաջին հարցն էր՝ Արտյո՛մ ջան, ո՞նց ես, հաց կերե՞լ ես: Պատասխանեց՝ մա՛մ, լավ եմ, հաց եմ կերել: Դա էլ իմ վերջին հեռախոսազրույցն էր Արտյոմիս հետ»:

Արտյոմը զոհվել է հոկտեմբերի 3-ին: «Մեզ ասում են, որ իր դեպքը եղել է այդ օրը՝ Մատաղիսի ամենաթեժ մարտերի ժամանակ: Դեպքի նախորդ օրը իջել են հանգստի, երեխեքին ասել են՝ վիրավոր զինվորներ կան, մեզ «դուխով» վարորդ է պետք, ո՞վ կգնա: Արտյոմն է գնացել, սա եղել է գիտակցված քայլ, քանի որ իմացել է, թե ուր է գնալու: Ինչ-որ բազա է եղել, հասել են այնտեղ, որ վիրավորներին տեղափոխեն մեքենայի մեջ ու իջնեն, նահանջի հրաման են ստացել: Երեխեքը չեն էլ հասել մեքենայի մոտ, անօդաչու սարքը հարվածել է, յոթ հոգի վիրավորվել է, ասում են, որ Արտյոմս վիրավոր է եղել: Շտապօգնության մեքենան մոտեցել է, սակայն չեն կարողացել տեղափոխել տղաներին, քանի որ թշնամին անդադար հարվածել է թե՛ տղաներին, թե՛ շտապօգնության մեքենային: Արտյոմս արնաքամ է եղել: Երկու ժամվա ճանապարհը դարձել է մի քանի ժամվա ճանապարհ, չեն հասցրել տղաներին բուժօգնություն ցույց տալ: Մեզ այսպես են ներկայացրել պատմությունը, մեր սեփական աչքով չենք տեսել»:

Մինչև հոկտեմբերի 7-ը Արտյոմի ընտանիքը որևէ տեղեկություն նրա մասին չի ունեցել: «Ում զանգում էինք, ում հեռախոսահամարները գիտեինք, երեխեքը խուսափում էին մեզ ինչ-որ բան ասել կամ հեռախոսին չէին պատասխանում: Հետո հեռուստացույցով իր անունը հայտնեցին, մեր հարազատներն այդպես իմացան: Ու սկսվեցին մեր ավելի դաժան օրերը: Հոկտեմբերի 7-ին մեզ ասացին, որ Արտյոմը վթարի է ենթարկվել, վիրավոր է, բայց բոլորը գիտեին, որ զոհվել է, բացի մեզանից: Մենք իմացել ենք հոկտեմբերի 11-ին, երբ գտանք Արտյոմին, երբ տեսանք նրան, իսկ երկու օր անց մեր տղայի հուղարկավորությունն էր: Աննկարագրելի, սարսափելի ցավ է, չգիտես, թե ինչպես մտքերդ ու բառերդ ի մի բերես ու պատմես, թե ինչ է եղել ու ինչպես»: Մայրիկն ասում է՝ երբեմն թվում է, թե այս ամենն ուղղակի երազ է: «Միշտ ասում էր՝ երկու տարի է, կծառայեմ, կվերադառնամ, ուրախանում էր, որ պետք է բանակ գնա: Չի խուսափել ծառայությունից, անգամ միտք չի ունեցել չծառայելու մասին»:

Նախորդ տարի Արտյոմի ընտանիքը Սպիտակում որդու հիշատակին «Սուրբ Հովհաննես» մատուռն է կառուցել, այն օծված մատուռ է: «Մեր պանթեոնում հուղարկավորված 21 տղաների հիշատակին ծառատունկ ենք կազմակերպել, յուրաքանչյուրի անունով ծառ տնկել: Հիմա Հայաստանի տարբեր անկյուններից գալիս են Սպիտակ, բարձրանում մատուռ, շրջում պուրակում»: Իսկ Արտյոմից հետո ընտանիքին ուժ տվողը Արենն է՝ Արտյոմի կրտսեր եղբայրը: «Մենք ապրում ենք հանուն Արենի, ապրելու ուժն ու իմաստը նա է: Ապրելու այլ նպատակ չենք տեսնում: Երբեմն ընկճվում ենք, նեղվում, բայց միայն Արենին տեսնելով՝ ուժ ենք ստանում: Անկախ մեզանից ենք այդ ուժը ստանում, որ կարողանանք իրեն ինչ-որ հարցով օգտակար լինել»:

Հ. Գ. - Արտյոմ Թումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Սպիտակ քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян