Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսության մեջ նկատվող միտումները հակառակի մասին են վկայում. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության հասնելուց որոշ ժամանակ անց Փաշինյանն առաջ էր քաշում «տնտեսական հեղափոխության» գաղափարը, ինչը պետք է ենթադրեր հանրային բարեկեցության բարձր մակարդակ, որը նախատեսելու էր տնտեսական թռիչքաձև աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացում։ Բայց Փաշինյանի հենց առաջին իսկ տարվա պաշտոնավարումը, ներկան՝ առավել ևս, ցույց տվեց, որ «տնտեսական հեղափոխությունը» միայն իշխող թիմի ներկայացուցիչների համար է, քանի որ հինգ տարի անց հանրային բարեկեցության մակարդակը բարձրացել է համարյա թե չնչին չափով, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչների բարեկեցությունն անհամեմատելիորեն շեշտակի աճ է արձանագրել։

Հասարակ աշխատողները, ինչքան էլ նրանք պրոֆեսիոնալ լինեն, զրկված են այնպիսի պարգևավճարներից, ինչպիսիք ստանում են իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք ժամանակին, այսպես ասած, պարտքով փաբեր էին հաճախում, իսկ հիմա մեծ ունեցվածքի ու գումարների տեր են դարձել։ Պաշտոնյաների հայտարարագրերը պարզորոշ ցույց են տալիս, որ, օրինակ՝ իշխանության հասնելուց հետո իշխող թիմի ներկայացուցիչների մեծամասնությունը անշարժ գույք է ձեռք բերել՝ հիմնականում նորակառույց տների տեսքով, թանկարժեք մեքենաներ գնել։ Ու սա, կրկնում ենք, միայն հայտարարագրերում, այսինքն՝ հրապարակային մասով: Ու եթե հանկարծ լրագրողներն այս թեմայով հարց են տալիս Փաշինյանին, ապա որպես արդարացնող փաստարկ ներկայացնում է այն իրողությունը, թե մի քանի հազար մարդ հիփոթեքով տուն է գնել։

Այդպիսով, կարծես, թեման փակվում է, և ոչ ոք չի նկատում, որ տուն ձեռք բերողները հիմնականում բարձր եկամուտ ունեցող անձինք են, որոնցից շատերն ապահովված են բնակարանով, բայց լրացուցիչ նոր տուն են ձեռք բերում։ Իսկ հանրության այն ահռելի հատվածը, որն իրոք նոր բնակարանի կարիք ունի, չի կարող իրեն թույլ տալ նոր բնակարան ձեռք բերել այն հիփոթեքային ծրագրերով, որոնցից օգտվում են մյուսները։ Սոցիալական արդարությունը չի գործում։ Իսկ տների ձեռքբերման գործը վերջին շրջանում ավելի է բարդացել, քանի որ անշարժ գույքի գները շեշտակիորեն աճում են, շուկան այնքան է գերտաքացել, որ ինչ-որ պահից կարող է փլուզվել։ Ինչ վերաբերում է վերջին 5 տարվա ընթացքում տնտեսական աճի ցուցանիշներին, ապա դրանք մեծապես կախված են ոչ թե երկրի ներքին արտադրողական ներուժից, այլ հիմնականում արտաքին հանգամանքների դասավորությունից։

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարն ավելի ու ավելի անկանխատեսելի է դարձել, իսկ հեղափոխական աճերի մասին գուշակություններն անհեռանկար գործ են դարձել։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ ՀՀ տնտեսությունն ինչ-որ մի պահի կարող է գահավիժել, ինչպես տեղի ունեցավ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իսկ որոշ ժամանակ անց՝ կտրուկ աճ արձանագրել, որը միայն ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ձևավորված նոր պայմանների արդյունք է։ Արդյունքում անցյալ տարի Հայաստանը տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ գրանցեց` արձանագրելով 12,6 տոկոս աճ։ Քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և ռուսների մեծ հոսք կա դեպի Հայաստան, ապա տնտեսական աճի բարձր տեմպերն իներցիայով շարունակվում են նաև այս տարի։

2023 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս, ինչն, իհարկե, դրական է, բայց արդեն իսկ բացասական միտումներ են նկատելի։ Այս տարվա կեսից սկսած տնտեսական ակտիվության էֆեկտի նվազում է նկատվում՝ հունիսին կազմելով 6,8 %՝ նախորդ ամսվա 13,6 %-ի համեմատ։ Սա նշանակում է, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի դրական միտումները կկորցնեն իրենց ազդեցությունը ու էական դանդաղում կնկատվի։ Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին կեսի ցուցանիշները ցույց են տալիս, որ եթե արտաքին առևտրաշրջանառության և շինարարության ոլորտներում աճի բարձր տեմպերը շարունակվել են, ապա վերջին շրջանում մտահոգիչ է պատկերը մի շարք ուղղություններում՝ մասնավորապես արդյունաբերության և արտահանման ոլորտներում։ Արդյունաբերության ոլորտում մայիսին գրանցված համեմատաբար համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7,4 տոկոս անկում, իսկ արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա համեմատ կտրուկ դանդաղել է շուրջ 62,5 տոկոսային կետով։

Կանխատեսվում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում աճի տեմպերի դանդաղումը նկատելի կլինի նաև այլ ոլորտներում։ Փորձագիտական կառույցները ևս, հիմնվելով փաստերի վերլուծության վրա, տարվա երկրորդ կեսի՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի մռայլ կանխատեսումներ են ներկայացնում։ Իսկ եթե Հայաստանի համար ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական տեղաշարժեր գրանցվեն Ուկրաինայում ընթացող պատերազմի ու Հարավային Կովկասի հետ կապված, ապա բացառված չէ նաև ՀՀ տնտեսության աճի դանդաղեցմանը միտված գործոնների ազդեցության խորացումը։ Իշխանությունները շարունակում են ֆոն ստեղծել, թե տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակական են, բայց տնտեսության մեջ նկատվող միտումները հակառակի մասին են վկայում։ Այդպես էլ Հայաստանին չհաջողվեց կապիտալացնել անցյալ տարվա տնտեսական աճը՝ արտադրությունը խթանելու և արտահանումն ավելացնելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества