Բայրամովը Գուտերեշին ուղղված նամակում պնդել է, թե «հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Այhան Հաջիզադեն։Նամակում ասվում է, որ Ադրբեջանը «ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապահովում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի սահմանային անցակետով, որտեղով օրական անցնում է միջինը 25-ից 30 մարդ»։
Գուտերեշին հասցեագրված նամակում նշվում է նաև, որ զուգահեռաբար Ադրբեջանն առաջարկել է օգտագործել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) երթուղին՝ «Ղարաբաղում ապրող հայերի մարդասիրական կարիքները բավարարելու համար և պատրաստակամություն հայտնել դրա համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները»։
Բայրամովը պնդել է, թե «հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից։ Սա վկայում է այն մասին, որ հումանիտար իրավիճակի ներկայիս շահարկումը քաղաքական խաղ է»։