Չինաստանը և Վրաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ։
Համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են մեծացնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության, ինչպես նաև մշակույթի ոլորտում։
«Կողմերը կամրապնդեն համակարգումը միջազգային խնդիրների լուծման գործում, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները, համատեղ ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ։