Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրագործումից հետո. Ֆիդան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) պատճառով։
Նրա խոսքով՝ «օկուպացիան» (չակերտները՝ Tert.am) փաստացի ավարտվել է, ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների գծանշման շուրջ։
«Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է՝ հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրագործումից հետո»,- ասել է Ֆիդանը:
Թուրք նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը նպաստում է տնտեսության զարգացմանն ու կայունությանը։