Միխայիլ Գալուստյանը պատմել է, թե ինչու չի շփվում Գարիկ Խարլամովի հետ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս կատակերգու եւ շոումեն Միխայիլ Գալուստյանը լրագրող Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում խոստովանել է, որ չի շփվում Comedy Club-ի նախկին գործընկեր Գարիկ Խարլամովի հետ, գրում է Gazeta-ն։
Գալուստյանը հայտարարել է, որ ինքն ու Խարլամովը «լավ հարաբերություններ ունեն, որը չկան»։ Հումորիստի խոսքով՝ ինքը չի ցանկանում ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր չեն ցանկանում ժամանակ անցկացնել իր հետ։ Աստղը պարզաբանել է, որ սա նորմալ իրավիճակ է եւ «պատահում է»։ «Ես չեմ ցանկանում պարտադրել նրան (Խարլամովին): Նա ունի իր կյանքը, իսկ ես հասկանում եմ դա», - կիսվել է շոումենը:
Գալուստյանը հարաբերություններ է պահպանում եւ ընկերություն է անում Comedy-ում այնպիսի նախկին գործընկերների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Ռեւվան, Վադիմ Գալիգինը, Դեմիս Կարիբիդիսը։
Խարլամովն ու Գալուստյանը հանդիպել են ՈՒՀԱ-յին մասնակցելու ժամանակ։ Կատակերգուները միասին նկարահանվել են «Самый лучший фильм» ֆիլմում։