Ողբերգական հանգամանքներում մահացել է երգչուհի Նատալիի ամուսինը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
90-ականների աստղ Նատալիի ամուսին եւ պրոդյուսեր Ալեքսանդր Ռուդինը Մոսկվայում ցած է նետվել պատուհանից։ Բելոմորսկայա փողոցում գտնվող տներից մեկի մուտքի քիվին հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի։ Ողբերգական լուրը հայտնել է Mash Telegram ալիքը։
Ըստ լրագրողների՝ վերջին երկու տարիներին Ալեքսանդրը տառապում էր դեպրեսիայից՝ կորոնավիրուսի բարդությունների ֆոնին։ Մահվանից քիչ առաջ պրոդյուսերի ինքնազգացողությունը վատացել է հոր մահվան պատճառով։ Նախնական տվյալներով՝ հենց դա է ինքնասպանության պատճառ դարձել։
«Ветер с моря дул» հիթի 49-ամյա կատարողի համար սա վերջին ժամանակների երրորդ մեծ կորուստն է. երեք տարի առաջ նա կորցրել է հորը, իսկ երկու շաբաթ առաջ մահացել է սկեսրայրը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդրն ու Նատալին ամուսնացել են 1991 թվականին։ Ունեն երեք որդի։