Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հանուն այդ կեղծ բարեկեցության՝ փորձում են գրպանը և հայրենիքը նույնականացնել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահին բոլոր կողմերն այնպես են անում, որ Արցախը, ի վերջո, ընդունի մարդակեր Ադրբեջանի մարդասիրական օգնությունները։ Ի դեպ, Արցախի ներսում էլ կան ուժեր, որոնք կողմնակից են նշվածին։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։

«Իրենց հայտարարություններով վերոնշյալին աջակցում են նաև Հայաստանի իշխանությունները. աննախադեպ է, երբ իշխանությունը հայտարարում է, թե՝ «Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է», «ոչ մի ինքնորոշման խնդիր չի եղել, այլ եղել է բնակիչների անվտանգության հարց»։ Այս ամենը կեղծ օրակարգ է, որը տիրաժավորում է իշխանությունը։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա եթե որևէ մեկն իր սեփական տունը չի պահում, հնարավոր չէ հարևանից այն պահելու ակնկալիք ունենալ։ Այս համատեքստում չենք կարող մեղադրել Իրանին, միջազգային հանրությանը, Եվրոպային։ Չենք կարող մեղադրել միջազգային հանրությանն այն բանի համար, որ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն։ Իրենք իրենց վերլուծությունները, հայտարարություններն ու կոչերն անում են իրողություններից դրդված։ Այս դեպքում իրենք կանեն հայտարարություններ միայն խաղաղության ու խաղաղ ապրելու մասին։ Նույն Իրանից, Ֆրանսիայից կամ ցանկացած այլ երկրից չեն կարող գալ ու ասել՝ «Ճիշտ է, ուզում եք Արցախը հանձնել Ադրբեջանին, բայց մի հանձնեք»։ Մեծ հաշվով, եթե ներքաղաքական դաշտում ինչ-որ բան փոխվի, կարող ենք ինչ-որ փոփոխությունների ակնկալիք ունենալ, իսկ մինչև այս պահը գործընթացները, ցավոք, Արցախի հանձնմանն են տանում»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, առհասարակ բոլոր երկրները իրողությունները դատում են՝ հաշվի առնելով տվյալ երկրի ժողովրդի դիրքորոշումը։ «Եթե ժողովուրդն ասում է՝ պինդ կանգնած ենք, մահվան գնով պատրաստ ենք պաշտպանել մեր հողը, այլ երկրները իրենց կուրսը մի քիչ փոխելու են։ Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունը, որպես մայր երկիր, հրաժարվում է իր պատմական մի հատվածի տարածքից։ Ու սա արվում է հանուն կեղծ բարեկեցության։ Հանուն այդ կեղծ բարեկեցության՝ Հայաստանի իշխանությունները փորձում են գրպանը և հայրենիքը նույնականացնել։ Ժողովրդին ասում են՝ հայրենիքի մի մասը տալով՝ կարող եք լավ փողեր աշխատել, ասում են նաև, թե՝ «տնտեսական խաչմերուկի վրա ենք նստելու»։

Երբ պաշտոնական Երևանից նման հայտարարություններ են հնչում, արտաքին դաշտից ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Այս պարագայում, սակայն, գրեթե բոլորն իրենց շահը կփնտրեն հենց Ադրբեջանում։ Կփորձեն ինչ-որ պայմանագրեր, համաձայնագրեր կնքել հաղթողի հետ։ Իսկ միայն «անկլավները» հանձնելով՝ մեր երկիրն անպիտան են դարձնելու նաև «Հյուսիս-Հարավ» ու նման բոլոր այլ հեքիաթների առումով, որոնք հրամցնում են ժողովրդին։ Նույն «Հյուսիս-Հարավի» համար այլ շահագրգիռ երկրներն Ադրբեջանի հետ են աշխատելու, ենթակառուցվածքներ են պատրաստելու, իսկ մեր երկու միջազգային մայրուղին «անկլավների» տակ հանձնելով՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդին կրկին ասելու են՝ «դե, ոչինչ, լեռների արանքով մի նոր ճանապարհ կբացենք»,-ընդգծեց իրանագետը։

Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի այսօրվա նպատակներն ամենևին նոր չեն ձևավորվել։ «Շահան Նաթալին լավ նկարագրել է, թե ինչ նպատակներ են ունեցել թուրքերը, ինչպես են ցանկացել Հայաստանով անցնել, տեղավորվել այստեղ։ Բայց ժամանակին եղել են Գարեգին Նժդեհներ, Անդրանիկներ, Դրոներ, որոնք պահել ու պահպանել են հայրենիքը։ Այսօր մեզ համար նորություն չէ, որ թուրքերը ակնկալիք ունենք նաև Սյունիքի հարցով։ Իրենք բացահայտ հայտարարում են, թե կա ինչ-որ «քաղաքական միավոր»՝ «Արևմտյան Զանգեզուր» կոչվածը, ինչն իրենք փորձում են տիրաժավորել ու տարածել նաև աշխարհում։ Իրականում այնպես չէ, որ տվեցինք, ամեն ինչ վերջանալու է, կոմֆորտի մեջ ապրելու ենք։ Թշնամու ախորժակը բացվելու է, ավելին է պահանջելու»,-շեշտեց նա։

Ըստ Հարութ Արթին Առաքելյանի, Բաքվի հայտարարություններն այսօր մի քանի նպատակ ունեն։ «Հիմա Արցախին կոչ են անում բանակցել Բաքվի հետ։ Եթե Արցախի ժողովուրդը դեմ է, հիմա սովի են մատնելու, ու դրանից հետո չակերտավոր մարդասիրական ապրանքներ են անցկացնելու Ակնայով։ Այդ դեպքում արդեն բանակցությունները պարտադրված են լինելու։ Այսինքն, եթե այսօր հացն ընդունեցիր, վաղը պետք է նստես ու բանակցես։ Հետո բոլորը կգան ու կասեն՝ դե, Ադրբեջանի ներքին հարցն է։ Մեծ հաշվով, Արցախի կարգավիճակի նշաձողի հետ իջեցվեց նաև մեր կարգավիճակը։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ «չես բանակցում, սովի կմատնեմ»»,-ասաց նա։

Իրանագետի խոսքով, միայն Արցախի ժողովուրդը չէ, որ պետք է գիտակցի, թե ինչ է կատարվում. «Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է հասկանա, որ հաջորդն ինքն է շրջափակման մեջ հայտնվելու, հաջորդն ինքն է մարդասիրական բեռների սպասելու։ Մենք դիտորդի կարգավիճակով Արցախի ժողովրդին չենք կարող մենակ թողնել։ Երևանում՝ օպերաներում, հրապարակներում, փարթիներ ենք անում, բայց այն, ինչ ունենք, ոչ թե միայն Արցախի ժողովրդի, այլ ողջ հայության հարցն է։ Եթե հայությունը շարունակի դիտորդի դերում լինել, վաղ թե ուշ պետականություն չի ունենալու։ Գնչուի պես կրկին երկրից երկիր, համայնքից համայնք է գնալու, այլոց մեջ ապրելով, տան պատուհաններին Սիսն ու Մասիսը նկարելով՝ ինչ-որ եկեղեցի, դպրոց է կառուցելու։ Արցախի ժողովուրդն այդքանով հանդերձ պայքարում է, բայց եթե իրենց մենակ թողնենք, այս ամենի դեմ երկար գոյատևել չեն կարող»։

Իրանագետի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը Թեհրանում, որտեղ հնչեցին մի քանի հայտարարություններ։ Հարութ Արթին Առաքելյանը շեշտեց, որ, բնականաբար, շատ մանրամասներ չեն բարձրաձայնվել, բայց կարող ենք մի քանի հանգամանք առանձնացնել։ «Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն Իրանի դեմ աշխատելու տարածք չի դառնալու։ Մինչ այդ ենթադրվում էր, որ այցելելով Թեհրան և Մոսկվա՝ հայկական կողմը փորձելու է բացատրություններ և երաշխիքներ տալ, որ տարածաշրջանում հակաիրանական կամ հակառուսական ինչ-որ շարժման մաս չի դառնալու։ Այս հավաստիացումները, սակայն, կրկին կեղծ են, քանի որ այդ սցենարը, այսպես թե այնպես, կարող է իրականություն դառնալ։ Այս պահին պարզապես դիվանագիտական հայտարարություններ են անում, բայց վաղն էլ կասեն՝ չկարողացանք դիմադրել ճնշումներին, հանձնվեցինք թուրք-բրիտանական ինչ-որ նախագծի, որը տարածաշրջանում Ռուսաստանի դեմ է լինելու»,ընդգծեց իրանագետը՝ նկատելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով փորձում են հանգստացնել Իրանին։

«Փորձում են ցույց տալ, թե այս ամենն իրենց դեմ չէ, բայց իրականում հակառակն է։ 2020-ի Արցախյան պատերազմի հատկապես սկիզբը ավելի շատ հենց Իրանի դեմ էր, որովհետև հետո Իրանի սահմանին Իսրայելի դերի մեծացմանն ականատես եղանք։ Մեր գրավյալ տարածքների հարավային շրջանը հանձնվեց Իսրայելին, այնտեղ երկու օդանավակայան կառուցվեց։ Մարդ չի ապրում, բայց երկու օդանավակայան կա. սա ինչ-որ ռազմական նախագծի նախերգանք է։ Ինչ էլ ասեն իրանական կողմին, որքան էլ համոզեն, թե իրենց քայլերն Իրանի դեմ չեն, ու մենք պարզապես խաղաղություն ենք ուզում, չեմ կարծում, թե Իրանում հավատալու են այդ խոսքերին։ Խոսքը մի երկրի մասին է, որը 3000-4000 տարի անդադար դիվանագիտություն է ունեցել։ Իհարկե, Իրանում նոր դիվանագետ կամ պաշտոնյա դարձած անձի խոսքերին չեն խաբվելու»,-հավելեց նա։

Անդրադառնալով իրանական կողմի արձագանքներին՝ նա ընդգծեց. «Իրանից կլսենք հայտարարություններ, որտեղ կասեն՝ թող Ադրբեջանը Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ, մշակութային ինքնավարություն տա։ Մենք նման հայտարարություններ կլսենք, որովհետև Հայաստանի իշխանություններն իրենք են արտահայտվել այդ մասին։ Իսկ ինչո՞ւ 30 տարի Իրանը չէր խոսում այդ թեզերի մասին, իր հարևանությա՞մբ չէր Արցախը, իհարկե՝ այո։ Իրանը Հայաստանի տարածքով անգամ տնտեսական կապ էր պահպանում Արցախի հետ։ Բայց հիմա, երբ ՀՀ-ում ասում են՝ «Արցախն Ադրբեջան է», իրանական կողմից այլ բան չենք լսելու։ Այդուհանդերձ, դիվանագիտական, արարողակարգային խոսքերից անդին, իրենք նաև շատ լավ են հասկանում, թե ինչ խաղ է տեղի ունենում տարածաշրջանում։ Հասկանում են, որ այդ խաղին մասնակցում է նաև Հայաստանը։ Իրենց ներկա ազգային անվտանգության հայեցակարգում նշված է, որ ամենավստահելի սահմանը Իրանի համար ՀՀ-ի հետ սահմանն է։ Կարծում եմ՝ հաջորդ հայեցակարգում կվերանայեն այդ դրույթը, որովհետև Հայաստանն էլ է միացել Իրանի դեմ խաղին»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%