Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին.Հունաստանի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է լիարժեք օգտվել հարևան Թուրքիայի հետ բարելավվող քաղաքական մթնոլորտից՝ կարգավորելու երկկողմ հարաբերությունները՝ չնայած տասնամյակներ շարունակվող վեճերին:
Սակայն Հունաստանի վարչապետն ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Թուրքիան «էապես փոխել է» իր դիրքորոշումը երկուս երկրի միջև հիմնական վեճերի վերաբերյալ, գրում է apnews.com-ը:
Միցոտակիսն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել է՝ նախաձեռնել նոր «հաղորդակցման ուղիներ» և պահպանել «հանգստության շրջան»։
Սպասվում է, որ այս տարվա վերջին երկու երկրների միջև բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
Այնուամենայնիվ, Հունաստանի վարչապետն ասել է, որ Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին. կղզու մի մասը 1974 թվականից ի վեր օկուպացրել են թուրքական ուժերը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ բանակցություններից հետո Միցոտակիսը պատմել է, որ ինքն Էրդողանին ասել է, որ թուրք-եվրոպական հարաբերությունների բարելավումը չի կարող բացառել Կիպրոսի խաղաղության համաձայնագիրը, և որ հարցը չի կարող «անտեսվել»: