Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ հայ կանայք հացադուլ են հայտարարում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։
Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների, գրում է դանիաբնակ քաղաքացի Լիլիթ Սահակյանը։
«Ովքեր կարող են, ովքեր մտահոգված են, ովքեր ցանկանում են իրենց օժանդակությունը ցուցաբերել, (անկախ սեռից, տարիքից ու ազգությունից) միացեք մեզ այս ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև։ Հասցեն՝ Gothersgade 115։
Միանալ ցանկացողները թող գրառման տակ հաստատեն։
Դանիայում և Դանիայից դուրս ովքեր չեն կարողանա մեզ ֆիզիկապես միանալ Կոպենհագենում, խնդրում ենք մեզ միացեք հացադուլով ու անպայման այդ մասին տարածեք ձեր սոցեալական հարթակներում։
Հ.Գ. Հացադուլը սկսվում ենք վաղը երեկոյան իսկ ԵՄ ներկայացուցչության մոտ կլինենք վերը նշված ժամանակահատվածում»,- գրել է նա: