Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան (տեսանյութ)

ВИДЕО

Իրան - Հայաստան խողովակաշարը, որով նախատեսվում է իրականացնել արտահանումը:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը, ով հետևում է թեմայի շուրջ իրանցի պաշտոնյաների հայտարարություններին և իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, փոխանցեց, որ Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:

«Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մոնասյանը:  

Մանրամասների համար «Ազատությունը» դիմել է Իրանի նավթի, Վրաստանի էներգետիկայի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ:

Առայժմ արձագանքել են միայն Երվանդ Զախարյանի գլխավորած գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ թեմայի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան պարզաբանմամբ: 

Դեկտեմբերին Երևանում կայացած քառակողմ բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ՝ չորս երկրները կապող էներգետիկ միջանցք ստեղծելու համար: Այն ժամանակ, սակայն, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մանրամասնեց՝ խոսքը միայն էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է:

Իրան - Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Իսկ անցած տարվա հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «Հայռուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին, մոտ 40 միլիոն դոլարով: Ռուսաստանյան մոնոպոլիստն արդեն վճարել է 30 միլիոնը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից այսօր տեղեկացրեցին, որ գործարքը կավարտվի առաջիկայում:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով, Հայաստանով իրանական գազի մուտքը Վրաստան հիմնովին փոխում է տարածաշրջանի էներգետիկ ու աշխարհաքաղաքական իրադրությունը․ - «Ճնշումը ավելացնելով և գազի ծավալները ավելացնելով, գազի տարանցիկ հոսքը ապահովելով՝ Հայաստանը տարանցիկ հոսքից կունենա որոշակի եկամուտ, ինչը ինքնին լավ է: Երկրորդ, Վրաստանը վերջապես գալիս է ավելի խոհեմ և հավասարակշված աշխարհաքաղաքական դիրքի և մտածում է իր էներգակիրների մատակարարումը բազմազանեցնել և կախված չմնալ Ադրբեջանի՝ հարցականի տակ գտնվող գազային մատակարարումներից»:

Մարջանյանը ընդգծեց, որ Իրանի ու Վրաստանի հետ կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին զուգահեռ՝ Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, ինչին նախորդ տարիներին ձգտում էին խոչընդոտել Ադրբեջանն ու Թուրքիան:

Նյութի շարունակությունն՝ այստեղ

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности