«Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ դրդելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ, օգտագործվում է ցանկացած մեթոդներ։
Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են արևմտյան երկրների՝ ռուս-հայկական գործընկերությանը վնասելու շարունակվող փորձերով։ Կիրառվում է ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխն ավելի շատ է, քան խորովածը»,- ընդգծել է Գոնչարը։
Նրա խոսքով, բոլորը կարող են «բազմաթիվ օրինակների միջոցով տեսնել աշխարհի տարբեր մասերում», այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, «ինչպես է ստացվում արևմտյան «բարեկամությունը»։
«Մենք ակնկալում ենք մեր հայ ընկերների իմաստնությունը։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով՝ ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- եզրափակել է դիվանագետը։