Վրաստանի լեռներում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացի փրկարարները Ռաճայի բարձրլեռնային շրջանի Շովի առողջարանային քաղաքում, որտեղ սողանք է իջել, հայտնաբերել են ևս չորս մարդու դի։ Զոհերի ընդհանուր թիվը 11 է, ասվում է հանրապետության ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջների և փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում Օնսկի մունիցիպալիտետում հայտնաբերվել է 11 մարդու դի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարությունից ավելացրել են, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են 400 փրկարարներ, ոստիկանության ներկայացուցիչներ և կինոլոգներ, ներգրավված են ուղղաթիռներ, անօդաչու սարքեր և հատուկ տեխնիկա։
Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Արդյունքում վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Ներքին գործերի նախարարությունն անմիջապես այնտեղ է ուղարկել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ, օգոստոսի 4-ին դրանց ավելացվել է եւս երկու ուղղաթիռ։ Հաջողվել է տարհանել 210 մարդու։