Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Փաշինյանը, Ալիևն ու Արևմուտքը նույն բառամթերքով են խոսում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե դավաճանը ներսից է, դրսից որևէ բան պահանջել պետք չէ։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հակաարցախյան է, ինչն ապացուցեց վերջին ասուլիսի ժամանակ՝ բառի բուն իմաստով մաղձ թափելով Արցախի ու արցախահայության վրա։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով շրջափակված Արցախում օրեցօր խորացող աղետին։

«Երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում, մենք միջազգային հանրությունից ի՞նչ կարող ենք ակնկալել։ Երբ մենք այս ամենը չենք հասկանում ու փորձում ենք «գեղցու շուստրիություն» դրսևորելով՝ ամեն ինչում մեղադրել միջազգային հանրությանը, ապա վերջինս շարունակ արհամարհելու է մեզ, ինչ-որ պահից չեն լինի նաև այն դերասանական քայլերը, որոնք հիմա է անում։ Նույն միջազգային հանրությունից որևէ մեկը ասե՞լ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչում։ Այդ թեզն առաջին անգամ առաջ է տարել Փաշինյանը, որն առաջնորդվում է պրոադրբեջանական, պրոթուրքական թեզերով, հակահայկական ու հակահայաստանյան ներքին ու արտաքին քաղաքականություն է վարում, իսկ մենք միջազգային հանրությանը մեղադրում ենք լռելու համար։ Ինչո՞ւ միջազգային հանրությունը պետք է պաշտպանի Հայաստանը ու հայ ժողովրդին, եթե Հայաստանի ու Արցախի ղեկավարությունները հակահայկական են»,-հարցրեց քաղաքագետը։

Նա շեշտեց՝ Արցախում արդեն սովամահություններ կան, թերսնվածության պատճառով ողբերգական դեպքեր են լինում, երեխաները ուշագնաց են լինում հացի հերթերում, բայց այդ ամենը միջազգային հանրությանը բացարձակ չի հետաքրքրում։ «Նույն միջազգային հանրությունը լուռ է եղել նաև Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նույն միջազգային հանրությունը Սիրիայում տեղի ունեցող այլանդակ ցեղասպանությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞ց։ Հիմա, երբ տեսնում եմ, թե ինչպես են կառավարությունը կամ որոշ ՀԿ-ներ կառչում միջազգային հանրության փեշերից, զարմանում եմ. նույն միջազգային հանրություն կոչվածը միշտ հարգել է ուժեղներին և իր սեփական շահերն ամեն գնով պաշտպանողներին։ Նույն Կարմիր խաչը, ՄԱԿ-ը ընդամենը միջազգային կազմակերպություններ են, որոնց կանոնադրությունները և ընդունած բանաձևերը մշտապես խախտվել են աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը ցույց տվեց, որ արհամարհում է ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումները, ինչպես նաև Կարմիր խաչին։ Ի դեպ, նույն միջազգային հանրությունը շատ նորմալ ընդունեց «հակակարմիրխաչյան» ու «հակաՄԱԿյան» քայլերը։ Ավելին՝ պարզվեց, որ մինչև հիմա Ստեփանակերտում գործող Կարմիր խաչի գրասենյակը գործել է, որովհետև Բաքուն է թույլ տվել։ Ու քանի որ ՀՀ իշխանությունները դասական դավաճաններ են, Բաքուն դրանից առավելագույնս ու կարճ ժամկետներում պետք է օգտվի»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ Բաքվում հասկանում են, որ Փաշինյանն ուղղակի նվեր էր իրենց համար։

«Բաքվում ապշում են՝ տեսնելով, թե ինչպես կարող է Փաշինյանը նախկինում բանակցային սեղանին եղած բոլոր պրոհայկական թեզերը պրիմիտիվ ձևով շուռ տալ ու մեծամասամբ քաղաքականապես անգրագետ հայ հասարակությանը որպես նախկինների կողմից գործված հակահայկական, պրոադրբեջանական թեզ ներկայացնել։ Նույն հասարակությանը նա, սակայն, չի պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ, իր տրամաբանությամբ, բոլոր իբր «պրոադրբեջանական» թեզերը ժամանակին մերժվել են պաշտոնական Բաքվի կողմից։ Այս ամենը ոչ թե միջազգային հանրության, այլ մեր խնդիրն է։Այսօր տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների գրասենյակների մոտ ակցիաներ անելով՝ մեր քաղաքացիները սխալ հասցեատերերի են դիմում։ Օրինակ՝ 8 ամսվա մեջ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների, ՄԱԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցչությունների դիմաց ակցիաները որևէ օգուտ տվե՞լ են։ 8 ամսվա ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել։ Խնդիրը ՀՀ կառավարության շենքում նստած անձն է, որն Ալիևի հետ համատեղ հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ է գործում։

Ու քանի դեռ Երևանում գտնվող տարբեր դեսպանատների ու ներկայացուցչությունների դիմաց ակցիա անողները չեն գնում ու ակցիա չեն անում Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ ժամանակավորապես գտնվում է Նիկոլի նստավայրը, որևէ բան սպասել պետք չէ»,նկատեց քաղաքագետը։ Անդրադառնալով արևմտյան մի շարք մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին, թե առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Երևանը և Բաքուն կկարողանան «խաղաղության պայմանագիր» կնքել, Համբարյանը շեշտեց. «Արևմուտքը շատ պարզ բացահայտում է իր բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանում ու տարածաշրջանում իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Արևմուտքը նաև ցույց է տալիս, որ 2018-ին Նիկոլին իշխանության են բերել լուծելու ոչ թե իրենց համար շատ անհետաքրքիր, լոկալ Արցախյան հարցը, այլ ավելի գլոբալ խնդիրներ։ Այսինքն, Արցախը նվիրելով Ադրբեջանին՝ Ռուսաստանին դուրս շպրտել Հայաստանից ու տարածաշրջանից. բոլորը լավ գիտեն՝ քանի կա Արցախյան հարց, կա ռուսական ներկայություն տարածաշրջանում և ռուսական ռազմաբազա ՀՀ-ում։ Իսկ եթե չկա Արցախյան հարց, ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը ևս զրոյանում է։ Երբ 2018ին արևմտյան ուժերը Նիկոլին իշխանության բերեցին, իրենց ծրագիրը շատ պարզ սկսեցին իրագործել։ 2019-ին նույն Նիկոլի շուրթերով լեգիտիմացրին Ադրբեջանի ապագա՝ 2020-ի ագրեսիան Արցախի դեմ։ Միամտություն է կարծել, թե 2019-ի օգոստոսի սկզբին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլը պատահական ճղճղաց «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»»։

Քաղաքագետի խոսքով, այդ հայտարարությամբ Փաշինյանն ամբողջությամբ քանդեց բանակցային գործընթացը։ «Նա փաստացի հայտարարեց, որ «մենք 30 տարվա մեջ ուղղակի խաբել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և բանակցությունների միջոցով որևէ բան լուծելու ցանկություն չունենք»։ Եվ սա Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառն էր։ Իհարկե, ռուսները քայլ ձիով արեցին, թույլ չտվեցին Նիկոլին հանձնել Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմին, բայց Արևմուտքը Նիկոլի միջոցով կիսատ մնացած ծրագիր է իրականացնում արդեն այլ՝ «բ» տարբերակով։ Մասնավորապես, այս տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հասարակության մեջ ալիքաձև հակառուսական տրամադրություններ են սերմանվում։ Բոլոր դժբախտությունների մեջ Նիկոլի իշխանությունը հմտորեն մեղադրում է ռուսներին։ Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրման վերաբերյալ Արևմուտքի հայտարարություններին, ապա նման հայտարարությամբ օրերս հանդես է եկել նաև Ադրբեջանի բռնապետը՝ Euronews-ին տված վերջին հարցազրույցում։ Ընդհանուր առմամբ, պարզ տեսնում ենք, որ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահը և Արևմուտքը նույն բառամթերքով են խոսում»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ում այլ հայտարարություն են արել։

«Նշել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր չէ պատկերացնել, հնարավոր չէ իրականացնել մոտակա ժամանակներում, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կան շատ խոր, չպարզաբանված ու չլուծված խնդիրներ։ Հիմա, փաստորեն, Արևմուտքը, որն ասում է՝ պետք է ստորագրվի, բառացիորեն մեզ շանտաժում ու ստիպում է, և այդ ծրագիրն Արևմուտքն անում է Փաշինյանի ձեռքով։ Ադրբեջանի բռնապետը վերոնշյալ հարցազրույցում բացահայտեց, որ ինքն ու Նիկոլը նույն հակառուսական տաշտակում են եփվում։ Նա շատ պարզ ասաց՝ «եթե չլինեին ռուս խաղաղապահները, Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի միջև շփումներն ու ինտեգրման գործընթացն էլ ավելի արագ կընթանար»։ Ալիևը շատ պարզ նշում է, որ Ադրբեջանի թիվ մեկ հակառակորդը ոչ թե Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունները, այլ հենց Ռուսաստանն է։

«Զանգեզուրի միջանցքի» առումով էլ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ թիվ մեկ խոչընդոտն Իրանն է։ Այս պարագայում էլ այլ սկզբունք կա. ռուսները երազում են, որ եթե իրենք վերահսկեն «Զանգեզուրի միջանցքը», ավելի կամրապնդեն իրենց դիրքերը։ Բայց չեն հասկանում, որ նույն վերահսկողությունը հնարավոր չէ իրականացնել, երբ ՌԴ-ն կոնկրետ քայլեր չի ձեռնարկում Հարավային Կովկասում իր շահերը և իրավունքները պաշտպանելու համար։ Այս առումով Ռուսաստանը չարաչար սխալվում է, եթե կարծում է, որ մատը մատին չտալով՝ շատ երկար կարող է մնալ Հայաստանում ու ներկայություն ապահովել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ռուսական կողմի շատ արձագանքներ ուշացած են։

«Բերձորի միջանցքի փակվելուց 8 ամիս անց միայն հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա համար էլ միջանցքը փակվել է։ Մենք սա գիտեինք դեռ 8 ամիս առաջ, հետո՞։ Ռուսաստանը, որպես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, որ Նիկոլին թույլ չտա այդ համաձայնագիրը խախտել։ Եթե ռուսական կողմը շարունակի իր այս կրավորական կեցվածքը և ուշացած հայտարարություններով պարզաբանումներ անի, այստեղ երկար չի մնալու։ Ինչպես ժամանակին Սահակաշվիլին դուրս շպրտեց ռուսներին Վրաստանից, նույնը Նիկոլն է անելու՝ պարարտ տարածքը մտցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի տակ»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%