Ուկրաինան կարող է կորցնել դաշնակիցներին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան կարող է կորցնել իր դաշնակիցներին նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին գրել է սյունակագիր Համիշ դե Բրետտոն-Գորդոնը բրիտանական The Telegraph թերթի հոդվածում։
Փորձագետի կարծիքով, Կիևը «խաղում է կրակի հետ», վտանգում է կորցնել իր առանցքային դաշնակիցներին։
Բրետտոն-Գորդոնը հավելել է, որ Ուկրաինայի համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվում Զելենսկու հակահարձակման «գրոհների» ձախողման պատճառով։
«Իսկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Մոսկվային նյարդայնացրել են որոշ արևմտյան կառավարությունների»,-հավելում է հոդվածագիրը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսին հակահարձակման մեկնարկից ի վեր Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 43 հազար զինվորականի։ Զոհերի և ճակատում ծանր մարտերի մասին լուրերի ֆոնին Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «չթուլանալ», «քիչ հանգստանալ և ավելի շատ աշխատել»։