Կիևն ու Մոսկվան պատերազմական գոտում զոհվածների մարմիններ են փոխանակել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետդումայի պատգամավոր և Ուկրաինայում ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևը РБК-ի հետ զրույցում հաստատել է, որ Կիևն ու Մոսկվան փոխանակել են պատերազմական գոտում զոհվածների մարմինները։
«Այո, իսկապես, այսօր դիակների տեղափոխումը պաշտպանության նախարարության միջոցով է եղել։ Մենք ուկրաինական կողմին ենք հանձնել 44 դի և վերադարձրել 160 դի»,- երեկ ասել է նա։
Օգոստոսի 4-ի առավոտյան ուկրաինական կողմը հայտարարել էր զոհվածների դիերի վերադարձի մասին։
Մինչ այս կողմերը փոխանակում իրականացրել էին հուլիսին․ Ուկրաինան փոխանցվել էր 62 դի, Ռուսաստաին՝ 160։
Ռուսական և ուկրաինական իշխանությունների կողմից գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, այն տեղի է ունեցել «45-ը 45-ի դիմաց» սկզբունքով։