Մոլդովան չի հասցնի մինչև այս տարվա վերջ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել․ երկրի փոխվարչապետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլդովան չի հասցնի մինչև այս տարվա վերջ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել։ Հայտարարել է երկրի փոխվարչապետ Նիկու Պոպեսկուն, գրել է РИА Новости-ն։
Անցյալ տարվա մարտին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել էր հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը՝ նշելով, որ եվրաինտեգրման գործընթացը պետք է արագացնել։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը։
Եվրահանձնաժողովը 9 պայման է առաջադրել, որպեսզի Մոլդովան կատարի դաշինքին միանալու համար։
«Մեր նպատակն է զգալի առաջընթաց գրանցել Եվրոպական հանձնաժողովի 9 հանձնարարականների իրականացման մեջ, որպեսզի այս տարվա հոկտեմբերին հանձնաժողովը կարողանա ԵՄ անդամ երկրներին առաջարկել բանակցություններ սկսել Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու շուրջ: Մեր գործընկերները պետք է «կանաչ լույս» ստանան, պատրաստվեն։ Իսկ մենք արդեն պատրաստվել ենք», - ասել է Պոպեսկուն տեսաուղերձում, որը նա հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։
Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Քիշնևն արդեն կազմել է 600 պաշտոնյաների ցուցակը, որոնք արդեն աշխատանքային խմբերի անդամ են՝ Մոլդովային ԵՄ-ին անդամակցելուն նախապատրաստելու համար։