Բենզինը շարունակում է թանկանալ
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.1 % գնանկում, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.1% գնաճ:
անրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2023թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4% գնաճ, 3-ում՝ 0.6-0.1% գնանկում, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1%-ով:
2023թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 1.5% գնանկում: 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 14.8% և 30.6%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 2.9% գնաճ և դիզելային վառելիքի՝ 18.9% գնանկում: