«Կինս պիտի կառավարի իր խանդը». Սամվել Թոփալյանը՝ կնոջ խանդի և երեխաների հետ շփման մասին
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Սամվել Թոփալյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական և աշխատանքային մի շարք թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։
Կնոջ՝ Սոնայի հետ հանդիպման մասին վերհիշելիս, Սամվելը նշել էր, որ հասկացել է, որ իր կյանքում նոր փուլ է սկսվում , միաժամանակ նշելով, որ այդ անցումը դժվար էր.
«Ես ազատություն շատ եմ սիրում, ինձ համար երևի ամենագլխավոր արժեքն է մարդուն տրված։ Ես գիտակցում էի, որ վանդակում չեմ հայտնվում, ընտանիք եմ կազմում։ Իմ պարագայում իմ բախտը բերել է, ես ունեմ կին, ով ադեկվատ է ամեն ինչում, որովհետև ինքն էլ ընկերներ ունի, կուրսեցիներ ու գիտի՝ դա ինչ լավ, հավես կյանք է։ Ավելի շատ Սոնան է ինտեգրվել իմ ընկերական շրջապատին, քան ես, բայց բոլորին էլ ճանաչում եմ, շատ լավ մարդիկ են, առիթի դեպքում հաստատ հանդիպում ենք։ Դա մեր խաղի կանոնների հարցն է, մենք այդպես ենք մեր շփման խաղի կանոնները դրել ու այդպես ենք ապրում և դա մեզ չի նեղացնում, ինչ-որ մեկին առավելություն չի տալիս։ Սոնան բանական մարդ է, այս դեպքում տարիքը չի խոչընդոտել մտածողության տարբերության հետ կապված։ Ես շատ եմ ֆիքսվում փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սիրահարվածություն, հետո սեր, կապվածություն, բայց եթե այդ փուլերի մեջ չլինի հարգանքը դա ինչ-որ վատ բանի կվերածվի։ Ժամանակի հետ սերը չի մարում, վերափոխվում է ինչ-որ բանի։ Ինքը դառնում է քեզ համար մեկը, որ առանց իրեն իսկապես չէր կարողանում պատկերացնել»։
Սամվելի խոսքով՝ կապված իր մասնագիտության հետ, կնոջ մոտ երբեմն խանդի դրսևորումներ լինում են.
«Բայց այդ վիճակները կառավարելի պիտի դարձնի Սոնան ու դարձնում է, որովհետև եթե անկառավարելի լինի, շատ ցաքուցրիվ հարաբերության մեջ կգցի ինձ ու իրեն։ Շատ նորմալ երևույթ է, իմ մեջ էլ խանդ կա, բայց բացարձակ առիթը չի եղել, որ դա ինչ-որ կերպ արտահայտվի»։