Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանն ու Սաուդյան Արաբիան հստակեցնում են ազդեցության գոտիները. իրանագետ

ОБЩЕСТВО

Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները: Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

-Սաուդյան Արաբիան 47 մարդու մահապատժի ենթարկեց, այդ թվումշիա քարոզիչ Նիմր Ալ Նիմրին: Նման գորոծղության Սաուդյան Արաբիանի՞նչ խնդիր է լուծում: Գլխատվածգործիչներ կան, որոնք մի քանի տարիէ` բանտարկված են: Ինչո՞ւ այս փուլում Սաուդյան Արաբիան մահապատժի քայլին գնաց:

-Նախ չէի ցանկանա այստեղ սունի-շիա խնդիրն ընդգծել, որովհետև ես չեմ տեսնում, որ այս գործընթացի հիմքը կրոնական գործոնն է: Այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական հարցեր են փորձում լուծել թե Սաուդյան Արաբիան, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել: Դեռևս 70-ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը և միշտ էլ պայքարել են: Հետևաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն` այս խնդիրը փորձուÕ ´ են համեմել կրոնական գործոնով, իրենց հետևորդների բանակը մեծացնելով` սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին:

-Սաուդյան Արաբիան այս գործընթացի համատեքստում փորձում է իր շուրջ համախմբել գործընկեր, դաշնակիցերկրներին, դա որքանո՞վ է հաջողվում և Իրանի վրա այդ ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի:

-Նախ ասեմ, որ Սաուդյան Արաբիայի թիվ մեկ դաշնակից համարվող ԱՄՆ-ն խստորեն դատապարտեց այս քայլը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես խստորեն դատապարտեց 47 մարդու մահապատժի ենթարկելը: Այնպես չէ, որ Սաուդյան Արաբիայի դաշնակիցները մեծապես աջակցեցին նրա գործողությունները: Իհարկե, եղան երկրներ, որոնք միավորվեցին Սաուդյան Արաբիայի շուրջը, բայց այստեղ ևս ես դիտարկում եմ նրանց շահերի բախումների խնդիրը: Նույն Բահրեյնն է վախենում Իրանի Իսլամական Հանրապետության գործելաոճից: Մենք գիտենք, որ Իրանը ևս, օգտագործելով շիաների ակտիվությունը, դ եռևս 80-ականներից փորձում է իր գաղափարները տարածել տարածաշրջանում: Այսինքն` առկա վախը հիմք հանդիսացավ, որ որոշ արաբական երկրներ միավորվեն Սաուդյան Արաբիայի շուրջ` ընդդեմ Իրանի:

-Կարո՞ղ ենք ասել, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժն է մտահոգությունառաջացրել արաբական և տարածաշրջանային այլ երկրների մոտ:

-Մենք կարող ենք ասել, որ Իրանի դերի բարձրացումը տարածաշրջանում անհանգստացրեց Սաուդյան Արաբիային և նրա դաշնակից երկրներին: Նրանք շատ լավ տեսան, որ վերջին 20 տարիներին, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցերի տակ, կարծես թե տարածաշրջանում նրա դերը երկրորդային էր դարձել, այսօր այդ վիճակը փոխվում է և Իրանը գալիս է առաջնային փուլ: Արևմուտքը հստակ նշեց, որ տարածաշրջանում մի շարք խնդիրներ, այդ թվում, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Իրաքի, առանց Իրանի հնարավոր չէ լուծել: Այսինքն` Իրանը դարձավ տարածաշրջանի ամենալուրջ խաղացողներից մեկը, որն անհնագստացրեց, թե Սաուդյան Արաբիային, թե Թուրքիային, թե արաբական մի շարք երկրներին: Եվ նշմարվում է, որ փորձում են կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի:

-Այս լարվածությունը որքա՞ն հեռու կարող է գնալ:

-Չեմ կարծում, որ այս լարվածությունը պետերազմի կհասցնի: Դժվար թե լինի Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները` ցույց տալով, թե ով է ավելի ուժեղ տարածաշրջանում: Եթե թվեր ներկայացնենք, ապա Իրանի զինված ուժերը 500 հազար են, իսկ Սաուդյան Արաբիայինը` 200 հազար: Իհրակե, վերջինիս շուրջը կարող են միավորվել այլ երկրներ ևս, բայց եթե մենք Իրանի 500 հազարին գումարենք նաև 800 հազար բասիջներին,ապա կտեսնենք, որ պատկերն այլ է: Բասիջներն, այլ կերպ ասած, աշխարհազորն է:

-Անուղղակի ձևով այս գործընթացը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա ինչպե՞ս կարող է ազդել:Ինչպես գիտենք, Հայաստանը Իրանի հետ կապված տնտեսական գործընթացներում որոշակի սպասումներ ունի:Որքանո՞վ է հավանական, որ տարածաշրջանի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված ծրագրերիընթացը դանդաղեցվի:

-Այն, որ տարածաշրջանն ամբողջության ալեկոծվելու է, դա կասկածից վեր է: Հայաստանն, իհարկե, այս պահին դեռ չի զգում այդ ազդեցությունը: Միակ խնդիրն այն է, որ ընդդեմ Իրանի կոալիցիայի գործողություններին ամենայն հավանականությամբ ուղղակի կամ անուղղակի կմասնակցի նաև Ադրբեջանը և այստեղ լարվածությունը Կովկասում էլ կնկատվի: Շատ ակնհայտ զգացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միաձուլումն ընդդեմ Իրանի: Այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանն ու Հայաստանը կփորձեն ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը Կովկասում:

Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա չեմ կարծում խնդիր լինի: Այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին Իրան-Հայաստան համագործակցության շրջանակում, դրանք այնքան մեծ ֆինանսական ռեսուսներ չեն պահանջում: Իրանը, կարծում եմ, այդ ամենը կիրականացնի:   

Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?