Կազմվել է աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների վարկանշային աղյուսակը (լուսանկարներ)
ЛАЙФԲրիտանական OAG ընկերությունը կազմել է 2015թ. աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանների վարկանշային աղյուսակը: Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Կոպենհագենի օդանավակայանը,-տեղեկացնում է Past.am-ը:

Երկրորդ տեղում Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանն է: Իսկ պատվավոր եռյակը եզրափակում է Հելսինկիի օդանավակայանը, հայտնում է BBC-ն:

Խոշոր օդանավակայանների թվում առաջատարը Տոկիոյի «Խանեդան» է, նրան հաջորդում է Մյունխենի օդանավակայանը, երրորդ տեղում՝ Բրազիլիայի Սան-Պաուլուի «Գուարուլյուսը»:

Առավել ճշգրիտ ոչ մեծ օդանավակայաններից աշխատում է Ճապոնիայի Օսակա քաղաքի օդանավակայանը, Բրյուսելի «Հարավային Շառլերուան» ու Պանամայի օդանավակայանը:
Միակ բրիտանական օդանավակայանը, որը հայտնվել է OAG-ի վարկանշային աղյուսակում, դարձել է Բրիստոլի օդանավակայանը՝ այն 9-րդ տեղում է փոքր օդանավակայանների ցանկում:

Օդանավակայանների ճշտապահությունը հաշվարկվել է չվերթների տոկոսով, որոնք ժամանում են օդանավակայան ու թռչում առանց ուշացումների:

Աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել լատվիական Air Baltic-ը, երկրորդ տեղում պանամայական Copa-ն է, ապա հաջորդում է բրազիլական Azul-ը:



