Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջինիս պայմաններով, ասել է նա Sky News Arabia-ին տված հարցազրույցwum:
«Նման հանդիպում չի կարող կայանալ»,- ընդգծել է Սիրիայի ղեկավարը, ում մեջբերում է Reuters-ը։
Ասադի եւ Էրդողանի միջեւ հնարավոր բանակցությունները քննարկվում են արդեն մի քանի ամիս։ Դեռ մարտին սիրիացի քաղաքական գործիչն ընդգծել էր, որ թուրք գործընկերոջ հետ կհանդիպի միայն այն բանից հետո, երբ թուրքական զորքերը լքեն Սիրիան։ Ասադի կարծիքով՝ նման բանակցությունները պետք է վերջ դնեն հանրապետությունում ռազմական հակամարտությանը։
Էրդողանը հունվարին պնդում էր, որ իրենց անձնական հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարների բանակցություններից հետո։