«Կոմերսանտ»․ Ռուսաստանում սեպտեմբերին բարձրանալու են թեյի և սուրճի գները
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում թեյի և սուրճի խոշոր արտադրողները սեպտեմբերից 6-9%-ով բարձրացնում են մանրածախ վաճառքի գները՝ պատճառաբանելով «բարդ իրավիճակը», գրում է «Կոմերսանտ»-ը։
15%-ով կբարձրանա նաև հրուշակեղենի արտադրանքի արժեքը։ Պարենային ապրանքների շուկայի այս հատվածներն ամենից շատ են կախված հումքի ներմուծումից, որը, բացի ռուբլու արժեզրկումից, թանկանում է կակաոյի հատիկների և թեյի բերքատվության անկման պատճառով։ Խնայողության ռեժիմում ապրող սպառողների համար գները բարձրացնելու հնարավորությունները սահմանափակ են, հետևաբար, փորձագետների կարծիքով, մանրածախ առևտրով զբաղվողները ստիպված կլինեն պայմանավորվել արտադրողների հետ՝ պրոմոակցիաների մասնաբաժինը մեծացնելու համար:
«Կոմերսանտ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի նամակ, որում «Մայ» թեյի և սուրճի արտադրողը (Maisky, Lisma, Curtis, Richard, Coffesso ապրանքանիշերը) մանրածախ վաճառողներին տեղեկացնում է սեպտեմբերի 1-ից վաճառքի գների 6-9 տոկոս աճի մասին: Ընկերությունը դա բացատրում է վերջին շրջանում ռուբլու փոխարժեքի բարձր տատանողականությամբ, որը կտրուկ բարձրացրել է հումքի ներկրման արժեքը։ «Մենք իրավիճակը համարում ենք բարդ»,- ասվում է նամակում։
Ընկերությունում նշել են նաև, որ թանկացումները լինելու են աստիճանական՝ կտրուկ թռիչքներից խուսափելու համար։
Փորձագետների կանխատեսմամբ, այս տարվա ձմռանը Ռուսաստանում սուրճի և թեյի գները կբարձրանան 20%-ով։