Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեկ տարի առաջ այս օրը սպանվեց Ավետիսյանների ընտանիքը

БЛОГ

2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում տեղի ունեցավ դաժան սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամները, իսկ ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։

Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ): 

Սպանության մեջ կասկածվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն՝ իբրեւ թե ջուր խմելու: Երբ ընտանիքի անդամները տեսել են իրեն, վախեցել է, որ իր մասին կպատմեն զորամասի ղեկավարությանը, դրա համար նրանց սպանել է:
Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ՝ հայ-թուրքական սահմանի հատվածում: Հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում:

Սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը ծնունդով Չիտայից է, որտեղ ավարտել է երեկոյան դպրոց։ Պավել Պերմյակովը ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է։ Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է, քանի որ չի ուզել ծառայել։ Դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան։ Նախքան ծառայությունը Պերմյակովը եղել է ոստիկանության ուշադրության տակ, քանի որ եղբայրը սպանության համար դատապարտված է։ Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել։ Նա ասել է, որ իրենք շատ մեծ և ամուր ընտանիք ունեն։ Եկատերինան նշել է, որ նա եղբոր ծառայության և այդ ընտանիքի հետ հնարավոր կապի մասին ոչինչ տեղյակ չէ:

/ 2015 թվականի հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելու պահանջով։ Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նամակով կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, կխնդրի, որպեսզի մեղադրվողին հանձնեն հայկական կողմին: Կոստանյանի և ցուցարարների բանակցություններին մասնակցում էին նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Աջապահյանը, և մարզային դատախազ՝ Րաֆֆի Ասլանյանը (ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը)։ Դատախազ Կոստանյանը պարտավորվեց նամակով դիմել Ռուսաստանի Գլխավոր դատախազին, որպեսզի հանցագործին հանձնեն հայ իրավապահներին։ Սակայն ցուցարարներին բանակցությունների արդյունքները չբավարարեցին, որի արդյունքում ցուցարարների մի զգալի մասը շարժվեց դեպի Ռուսաստանի հյուպատոսարան։ Նրանց ճանապարհը փակեցին իրավապահ ստորաբաժանումները, որը հանգեցրեց ցուցարարների և իրավապահների միջև բախումների։ Ցուցարարներին հանդարտվելու և ցույցը խաղաղ շարունակելու համար խնդրանքով համոզեցին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը և Զարուհի Փոստանջյանը։
Նախնական տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 9 քաղաքացիական անձ և 5 (6) ոստիկան (քաղաքացիական անձինք, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել բուժհաստատություններից) և բերման էին ենթարկվել 21 հոգի։ Հետագա տեղեկատվության համաձայն, որը հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, հիվանդանոց էին դիմել 24 հոգի (14-ը՝ ոստիկան), որոնցից հիվանդանոցում մնացել էին (են) ընդամենը 2 ոստիկան (երկուսի վիճակն էլ բավարար էր գնահատվել։ Լրատվական կայքերի վերջին հրապարակումների համաձայն բուժհաստատություններ դիմողների թիվը եղել է 28 (18-ը ոստիկան)։
Բողոքի զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան նաև Երևանում, որոնք նույնպես ավարտվեցին քաղաքացիական անձանց բերման ենթարկումով։ Երեկոյան և գիշերային ժամերին Ազատության հրապարակից և հարակից տարածքներից ոստիկանական բաժիններ բերման ենթարկեցին 38 հոգի։ Բոլոր բերման ենթարկվածները (այդ թվում՝ Գյումրիում) բաց թողնվեցին, նրանց մի մասի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել։

Պերմյակովի դատավարությունը շարունակվում է:

Նարեկ Միրզոյան / Ֆեյսբուք

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри