Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 20-ին` կիրակի օրը, Նյու Յորք քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև ժամը 12-ին (կեսօրին) Անվտանգության խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի:
Ըստ կազմակերպիչների՝ աշխարհի շատ պետություններ, միջազգային և դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը. ցավոք` անարդյունք:
«Հարգելի հայրենակից, նախորդ տարվա դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ գտնվող Արցախում մեր քույրերն ու եղբայրները կանգնած են սովի ու ցեղասպանության իրական վտանգի առջև…
Արցախահայության աղետալի վիճակն ամեն օր է՛լ ավելի է բարդանում, ուստի միասին կոտրենք հուսահատությունը, տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, բարձրացնենք մեր ձայնը հանուն Արցախի մեր հայրենակիցների»,- նշել են ցույցի կազմակերպիչները, փոխանցում է Aliq.Ge-ն։