Ռուսաստանը բաց է համագործակցության համար բոլոր այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի մասնակիցներին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է հավասար ռազմատեխնիկական համագործակցության համար բոլոր այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք առաջարկում ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անձնակազմի պատրաստման, օտարերկրյա զինվորականների պատրաստման և նրանց հմտությունների կատարելագործման, համատեղ հրամանատարաշտաբային և այլ զորավարժությունների անցկացման հարցում», - ընդգծել է ՌԴ նախագահը:
«Ռուսաստանը բաց է հավասար տեխնոլոգիական գործընկերության և ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար այլ երկրների՝ բոլոր նրանց հետ, ովքեր պաշտպանում են իրենց ազգային շահերը», - ասել է Վլադիմիր Պուտինը։