Դոլարը բարձրացել է 100 ռուբլուց
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարը եւ եվրոն Մոսկվայի բորսայում երկուշաբթի առավոտյան բարձրանում են. դոլարը 100 ռուբլուց բարձր է 2022թ. մարտի 23-ից ի վեր առաջին անգամ, եվրոն վաճառվում է մոտ 110 ռուբլով, տեղեկացրել է INTERFAX-ը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 9.11-ին կազմել է 100,16 ռուբլի, ինչը 72,5 կոպեկով բարձր է նախորդ սակարկությունների ավարտի մակարդակից։ Եվրոն այդ ընթացքքում արժեր 109,52 ռուբ./EUR1՝ թանկանալով 74 կոպեկով։ Երկարժույթ զամբյուղի արժեքը ($0,55 եւ EUR0,45) ավելացել է 73,18 կոպեկով՝ 104,37 ռուբ.։
«Ճնշումը ռուբլու վրա շարունակում է ցուցադրել տարբերություն արտարժույթի պահանջարկի եւ առաջարկի միջեւ։ Արժույթի անբավարար ներհոսքը ներքին շուկայում պայմանավորված է կրճատված արտահանական հասույթով։ Իհարկե, դրա վերականգնմանը կարող է նպաստել թանկացած նավթը։ Սակայն ՌԴ նավթի արտահանման ինքնակամ կրճատումը դրա պահանջարկի նվազման հետ միասին, ինչպես նաեւ պատժամիջոցային եւ աշխարհաքաղաքական սահմանափակումները թուլացնում են նավթի գնանշումների աճի արդյունքը։ Միեւնույն ժամանակ, ներմուծումը մնում է համեմատաբար բարձր մակարդակներում, ինչը նկատվում է 2022թ. գարնանից։ Դա աջակցում է արտարժույթի բարձր պահանջարկին՝ ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ ոչ ռեզիդենտների կողմից միջոցներն արտասահման տանելով, որոնք դուրս են գալիս ՌԴ ակտիվներից»,- նշել է «БКС Мир инвестиций» կազմակերպության ֆոնդային շուկայի գծով փորձագետ Դմիտրի Բաբինը։