«Աերոֆլոտ»-ն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը
ОБЩЕСТВО«Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը: Նախատեսվում Է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշում Է LifeNews-ը, ձյան առատ տեղումները եւ քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաեւ Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ եւ Ռուսաստանի այլ քաղաքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



