Կրասնոդարի երկրամասում Լ-39 ուսումնական ինքնաթիռ է ընկել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ТАСС-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ անձնակազմի անդամներից մեկը մահացել է։ Վթարի պատճառը պարզվում է։
«2023 թվականի օգոստոսի 14-ին Կրասնոդարի երկրամասում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ ուսումնական ավիացիոն գնդի L-39 ուսումնական ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել։ Նախնական տեղեկություններով՝ անձնակազմի անդամներից մեկը մահացել է»,- ասել են նախարարությունից։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի տարածքում։