Հայ ձյուդոյիստները պայքարում են Օլիմպիական ուղեգրերի համար
СПОРТՀայ ձյուդոյիստներն Ավստրիայում մասնակցում են Օլիմպիական հավաքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար պայքարում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եÖ ‚ Ժաննա Ստանկեւիչը:
Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մրցաշարում լավ արդյունք ցուցադրելու դեպքում նա կարող է ապահովել իր մասնակցությունը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ժաննա Ստանկեւիչն ու Ֆերդինանտ Կարապետյանը ելույթ կունենան բոլոր նախատեսված մրցաշարերում, որպեսզի հասցնեն վաստակել միավորներ ու բարելավեն իրենց դիրքերը:
Ուսումնամարզական հավաքին, բացի հայ ձյուդոիստներից, ներկա են տարբեր երկրներից ժամանած շուրջ 400 մարզիկներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



