Ինչպե՞ս անել, որ նա ժամադրության հրավիրի
ЛАЙФ«Իսկ եթե ընկեր ունի», «Իսկ եթե մերժի», «Իսկ եթե ծաղրի», «Իսկ եթե նրա ճաշակով չեմ»: Հենց այս և նմանատիպ հարցերն են կանգնեցնում տղաներին:
Ուստի պետք է մաքսիմալ հեշտացնել տղաների կյանքն ու ինքնավստահություն սերմանել: Ինչպե՞ս: Շատ հեշտ:
1. «Ոչ» մատանիներին
Ընդհանրապես լավ կլինի ազատել ձախ ձեռքը ցանկացած տեսակի մատանիներից: Նա կարող է մոռանալ, թե մատներից որ մեկն է «վտանգավոր» համարվում, ուստի անգամ բութ մատի մատանին կարող է վախացնել նրան:
2. Հստակ հասկացրու նրան, որ ազատ ես
Երբ նա հարցնում է, թե ինչ պլաններ ունես հանգստյան օրերի համար, դժվար թե նրան հետաքրքիր լինի, որ դու որոշել ես գնալ գեղեցկության սրահ դեպիլյացիայի: Նա ի նկատի ունի արդյո՞ք կա մեկը, ում հետ ազատ ժամանակ ես անցկացնում: Ուստի պետք է հստակ պատասխանել` պլաններ չկան, ազատ եմ: Իսկ եթե կան, հստակ ասա, որ պլաններիդ մեջ մտնում են ընտանիքիդ անդամները կամ ընկերուհիներդ:
3. Եթե ծնողներիդ հետ ես ապրում, միանգամից ասա դա
Դժվար թե դա նրան վախացնի, բայց միանգամից կհասկանա, որ ամուսնացած կամ նշանված չես:
4. Խոսելով վերջին ճանապարհորդության կամ հանգստի մասին, հստակ ասա, որ գնացել էիր ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ:
5. Եթե վերոնշյալ կետերը չեն ազդում...
Դա նշանակում է, որ պետք է մի-փոքր ավելի համարձակ լինես և գուցե ինքդ նրան ժամադրության հրավիրես: Դա կարող է հնչել ընկերական տոնի մեջ, թե ինչ ընթացք կստանա հանդիպումը, կերևա հետո:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



