Իրանի արտգործնախարարն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության՝ նախարարի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կկայանան երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների քննարկումներ։
Իրանը և Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլեր են կատարում դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց։
Ընթացիկ տարվա մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը համաձայնության են եկել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման շուրջ: