Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Դոն Պիպոյի հանցակցելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով եւս 3 անձի նախաքննությունն ավարտվել է

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից եւս երեք անձի վերաբերյալ նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն, հակառակորդ համարվող անձանց հրապարակայնորեն պատժելու եւ նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում, որտեղ վերջիններս, զինված ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով եւ ռազմամթերքով, սպասել են հակառակորդ խմբավորման անդամների եւ նրանց համախոհների ժամանելուն:

Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով զինված, ժամանել են հիշյալ համալիր: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի եւ խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տեւողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթեւեկությունը, աղմկել են, հայհոյել եւ փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ, որի ընթացքում տարբեր հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության անդամ, մարզիկ Գ.Ա.-ն, բռնություն գործադրելով հակառակորդ խմբավորման մասնակիցների նկատմամբ, հարվածներ է հասցրել նրանց, ապա՝ նախապես վերցրած՝ ապօրինի կերպով ձեռք բերած հրազենից կրակոցներ է արձակել ու նույն զենքի բռնակով հարվածել նրանցից մեկի գլխին:

Հիշյալ խուլիգանության, ինչպես նաեւ 2021թ. մայիսին հանցավոր համագործակցության մասնակիցներից մեկի եւ Ա.Ա.-ի եղբոր սպանության դեպքերից հետո, Ա.Ա.-ն եւ  վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն մեկնել են ՀՀ-ից, որից հետո հանցավոր համագործակցության մասնակից Ա.Հ.-ն ստանձնել է հիշյալ կազմակերպության ղեկավարի դերակատարությունը: Վերջինս, հակառակորդ խմբավորման անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչներ Հ.Ի.-ին, Դ.Բ.-ին եւ այլ անձանց, պատվիրել է խոշոր գումարի դիմաց սպանել վերը նշված անձանց: Ընդունելով առաջարկը՝ Դ.Բ.-ն եւ Հ. Ի.-ն ընդգրկվել եւ մասնակցել են վերը նշված հանցավոր համագործակցությանը, հիշյալ սպանություններն իրականացնելու նպատակով, Ա.Հ.-ի ղեկավարմամբ, սկսել են մարտարվեստի հնարքներ սովորել, սակայն շուրջ երկու շաբաթ մարզումների մասնակցելուց հետո վերջիններս հրաժարվել են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում վերոհիշյալ հանցագործություններն ավարտին չեն հասցվել:

Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներին հսկողության տակ եւ իրենց տեսադաշտում պահելու նպատակով Ա.Հ.-ն ներգրավել է նրանց հանցավոր համագործակցության կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված զենքերի ու ռազմամթերքի տեղից-տեղ փոխադրելու, պահելու գործընթացի մեջ: Հանցավոր կազմակերպության անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել, կրել, փոխադրել եւ տարբեր վայրերում պահել տարբեր տեսակի զենք եւ ռազմամթերք, որոնք նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 335-րդ հոդվածի 3-րդ մասով, Դ.Բ-ին եւ Հ.Ի.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран