Իսրայելը հարվածել է Դամասկոսին. սիրիական ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մատույցներին, տարածքում պայթյուններ են լսվում, գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտնել են սիրիական լրատվամիջոցները։
«Դամասկոսի մերձակայքում պայթյուն է լսվել, դրա բնույթը ճշտվում է»,- ասվում է SANA-ի հաղորդագրության մեջ։
Ըստ սիրիացիների՝ հարձակումն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի ուղղությամբ, ինչի հետևանքով՝ զինծառայող է վիրավորվել և գույք է վնասվել։
Al-Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դամասկոսում իսրայելական հարձակումն ուղղված է եղել իրանական զենքի խմբաքանակին, որը ժամանել է մայրաքաղաքի օդանավակայան։ Մյուսների կարծիքով՝ հարձակումն ուղղված է եղել Դամասկոսում իրանամետ աշխարհազորայինների օբյեկտների վրա։
Սիրիական մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը Լոնդոնից հայտնել է, որ իսրայելցիները ցանկացել են խոցել երեք թիրախ՝ «Հըզբոլլահ» կազմակերպության և իրանամետ աշխարհազորայինների պահեստներն ու ռազմական դիրքերը։ Երկու տեղանք գտնվում են Դամասկոսի հարավային արվարձաններում, ևս մեկը՝ Դամասկոսի հարավ-արևելյան շրջանում:
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածները հասցվում են միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող տարածքներին։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են։