Թուրքիայում պատրաստվում են կանխատեսվող ավերիչ երկրաշարժին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իշխանությունները ծրագրել են Ստամբուլի մեկուկես միլիոն բնակարանների բնակիչներին տեղափոխել սեյսմակայուն բնակարաններ, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։
Իշխանությունները նման քայլեր են ծրագրել Թուրքիայում սպասվող նոր ավերիչ երկրաշարժի վերաբերյալ վերջին կանխատեսումների ֆոնին։ Կանխատեսվող աղետից պաշտպանվելու մեկ այլ միջոց Էրդողանն անվանել է 500 հազար բնակչի համար նախատեսված արբանյակային քաղաքի կառուցումը նախագծվող «Ստամբուլ» արհեստական ջրանցքի երկու կողմերում։
Ավելի վաղ երկրի առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերյուրը հայտարարել էր, որ Թուրքիան թեւակոխել է ավերիչ երկրաշարժերի շրջան։ Նրա խոսքով, Ստամբուլի շրջանում 7,0 և ավելի մագնիտուդով ցնցումների հավանականությունը գերազանցում է 60 տոկոսը, և քաղաքը պատրաստ չէ դրան։ Այսպիսով, Ստամբուլի 14 ամբարտակներից կեսը վտանգի տակ կլինի ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Մեկ այլ հայտնի թուրք մասնագետ Ջելյալ Շենգերը կարծում է, որ Թուրքիայի խոշորագույն քաղաքում հզոր հետցնցումների դեպքում ավերածությունները կարող են ազդել 60-70 հազար շենքերի վրա։