Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են Մոսկվան. սարքերից մեկը վնասել է «Մոսկվա Սիթի»-ի աշտարակը (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Ուկրաինան երեք անօդաչու թռչող սարքով հերթական հարձակումն է գործել Մոսկվայի վրա։ Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ԱԹՍ-ներից երկուսը խոցվել են Մերձմոսկվայի Մոժայսկի և Խիմկիի շրջաններում, երրորդը հաջողվել է ճնշել ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով, ինչից հետո այն ընկել է «Մոսկվա Սիթի»-ի տարածքում։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին, անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Խիմկիի շրջանում գտնվող առանձնատներից մեկի վրա՝ վնասելով տան տանիքն ու ապակիները։ Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ «Մոսկվա Սիթի»-ի տարածքում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ծուխ է նկատվել։ Արդյունքում պարզվել է, որ պատճառը երրորդ անօդաչուի ընկնելն է եղել, ինչի հետևանքով վնասվել է «Մոսկվա Սիթի»-ի նոր կառուցվող աշտարակներից մեկն ու դրա դիմաց գտնվող բնակելի տունը։
Հաղորդվում է, որ վնասվել են աշտարակի ապակիներն ու երևում են կրակի ու պայթյունի հետքեր 10-րդ հարկից վերև ընկած հատվածում։ Ինչ վերաբերում է բնակելի շինությանը, ապա այնտեղ վնասվել են միայն երկրորդ հարկի պատուհանները։