Հնդկաստանում ափ Է նետվել 100 դելֆին
ОБЩЕСТВОՀնդկաստանի Թամիլ Նադուի նահանգի իշխանությունները հայտնել են 20 կարճալողաթեւ գրինդների սատկելու մասին, որոնք հունվարի լույս 12-ի գիշերը նետվել են նահանգի լողափերից մեկը: Ինչպես հայտնի Է դարձել, ընդամենը ծովից դուրս Է նետվել 100 դելֆինակերպ, բայց դրանցից 80-ին դեռ կարելի Է փրկել, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Կարճալողաթեւ գրինդը կետակերպների դելֆինային կարգի ընտանիքի գրինդների ցեղատեսակի ծովային կաթնասունների երկու տեսակներից մեկն Է: Չնայած դելֆինակերպների ընտանիքին պատկանելուն, իրենց կենսակերպով դրանք ավելի շատ հիշեցնում են խոշոր կետերի:
«Դրանք կարճալողաթեւ կետազգիներ են եւ, ինչպես երեւում Է, կորցրել են կողմնորոշումը: Նախկինում դրանք ափ չեն նետվել նման քանակություններով»,- զանգվածային լրատվամիջոցներին պատմել Է տեղացի պաշտոնյա Ռավի Կումարը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



