Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության․ Սուրեն Պետրոսյան
ВИДЕОՄենք այս ընտրություններին մասնակցում ենք հեղափոխություն հանուն ինքնության օրակարգով, որը մեր իրականության վերարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է։ Այս օրակարգի հիմքում ընկած է ցանկացած խորքային փոփոխության հավերժական շարժիչ ուժը, այն է՝ Սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Սա խորքային փոփոխությունների տանող միակ ճանապարհն է, որը անգամ պատմության մեջ այլընտրանք չի ունեցել։
Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր Երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։
Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության
#ՊայքարիրԵրևան
#12
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



