Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՕԳՈՍՏՈՍԻ). Օրենքով արգելվել են մարմնական պատիժները, գրանցվել է համաշխարհային ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լիբերիա՝ Դրոշի օր, Ուկրաինա՝ Անկախության օր, Էստոնիա՝ Պերտելի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1990 –վախճանվել է հայկական ծագումով հայտնի գրող Սերգեյ Դովլաթովը։

1990- Հայաստանի Հանրապետության պետական դրոշ է ճանաչվել եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվել է ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են, պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվել է Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։

1992 – զոհվել է Արցախի հերոս, ազատամարտիկ Բեկոր Աշոտը:

2002- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսի սեփականատեր է դարձել Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունը:

2007- «ԱրմենՏել»-ը հրաժարվել է իր մենաշնորհային կարգավիճակից, որ ուներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 1997 թվականից ի վեր:

2009- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ։

2010-վախճանվել է թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

2018- Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստանի վարչապետի ու նախագահի ուղեկցությամբ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

2019-խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլի» շենքում:

2020-Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել՝ պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

2021- Ազգային ժողովում ընդմիջմանը իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածել են անգամ աթոռներով։ Դահլիճ են մտել նաև անվտանգության աշխատակիցները, որոնք փորձել են բաժանել պատգամավորներին։

ԱՇԽԱՐՀ

Մ.թ.ա.49. - զոհվել է հռոմեացի քաղաքական գործիչ, ժողովրդական տրիբուն և պրետոր Գայ Սկրիբիոնի Կուրիոնը:

79 – ժայթքել է Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվել են Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիի հռոմեական քաղաքները։

79 – վախճանվել է հռոմեացի գրող Պլինիոս Ավագը:

394 - Ֆիլի կղզում կատարվել է վերջին հայտնի հին եգիպտական հիերոգլիֆային գրությունը քարի վրա (Իսմետ-Ախոմի գրությունը):

410 - վեստգոթերը Ալարիքի ղեկավարությամբ սկսել են ավերել և թալանել Հռոմը, ինչը տևել է 3 օր:

1456 – ավարտվել է Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:

1516 - տեղի է ունեցել Մարջ Դաբիկի ճակատամարտը, որտեղ Սելիմ 1-ինը ջախջախել է մամլուքներին:

1542 - իսպանացի կոնկիստոդոր Ֆրանցիսկո դե Օպել յանը հայտնագործել է Ամազոնը և այն կոչել է այդպես, քանի որ նրա արշավախմբի վրա են հարձակվել հնդկացի կին ռազմիկներ:

1572 – տեղի է ունեցել Բարդուղիմեոսյան գիշերը. Ֆրանսիայի թագավոր Կառլոս 7-րդի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվել Փարիզի հուգենոտները:

1580- ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Թեյլորը:

1690 –տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան):

1669 – ծնվել է վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ Ալեսանդրո Մարչելոն:

1720- տեղի է ունեցել Սարդինիայի թագավորության ստեղծումը:

1770 - 17-ամյա անգլիացի բանաստեղծ Թոմաս Չատտերտոնը, հուսահատվելով նրանից, որ ինքը հանրահայտ չի դառնում, ինքնասպանություն է գործել՝ թունավորվելով, որից հետո անմիջապես նրա ստեղծագործությունները հանրահայտ են դարձել:

1814 - բրիտանական զորքերը ներխուժել են Վաշինգտոն և հրդեհել Սպիտակ տունը:

1817 – ծնվել է ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը:

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվել է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվել է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից:

1846 - վախճանվել է ռուս ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզենշտեյնը:

1853 - ամերիկացի խոհարար Ջորջ Կրամը հայտնագործել է կարտոֆիլային չիպսը:

1899 – ծնվել է արգենտինացի գրող և բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսը:

1904 - Ռուսաստանում օրենքով արգելվել են մարմնական պատիժները:

1914 - գերմանական զորքերը գրավել են Նամյուրը (Ֆրանսիա):

1926 – հիմնադրվել է «Բարսելոնա» իսպանական բասկետբոլային ակումբը։

1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրել են բարեկամության պայմանագիր:

1939 - ստորագրվել է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ խորհրդային և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:

1954 - ԱՄՆ-ում արգելվել է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:

1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվել է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (-88 0 C):

1968 - Ֆրանսիան փորձարկել է իր առաջին ջրածնային ռումբը՝ այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

1991 - Ուկրաինան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1995 – թողարկվել է Windows 95 օպերացիոն համակարգը։

2006 - Պլուտոնը դադարել են համարել Արեգակնային համակարգի մոլորակ և դասել են գաճաճ մոլորակների շարքին:

2022 - Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ տեղի է ունեցել հրթիռային հարված Չապլինո կայարանի վրա, 25 խաղաղ բնակիչ է զոհվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру