Ուկրաինան անկախության տոնի առթիվ Բայրաքթար է նվեր ստացել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Baykar Makina ընկերությունը Անկախության օրվա կապակցությամբ ուկրաինացի հետախույզներին անվճար հանձնել է Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունից:
«Baykar Makina ընկերությունը յուրօրինակ կերպով շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։ Օգոստոսի 24-ին ուկրաինական հետախուզությունը հայտնի անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության կողմից նվեր է ստացել Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք։
Սա առաջին նման նվերը չէ։ Մասնավորապես, հունվարի 25-ին Baykar Makina-ն Ուկրաինայի ՊՆ ՀԳՎ-ին է հանձնել նաեւ երկու Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։
Այսպիսով, մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեր ընկերներին և գործընկերներին, ովքեր շարունակում են օգնել Ուկրաինային այս դժվարին պահերին։
Տոնի լավագույն նվերը նոր զենքն է, որը կօգնի ոչնչացնել թշնամուն և պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։