«Վագներ» կազմակերպության մարտիկներին դիահերձարանում պաշտոնապես ներկայացվել է Պրիգոժինի մարմինը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վագներ» կազմակերպության մարտիկներին դիահերձարանում պաշտոնապես ներկայացվել է Պրիգոժինի մարմինը, որը ճանաչել է հրամանատարներից մեկը։ Այս մասին գրում են տելեգրամյան ալիքները։
Հիմնական նշանը մեկ մատի բացակայությունն է եղել։
Նույնականացվել է նաև վագներական Դմիտրի Ուտկինի մարմինը՝ հասակով և դաջվածքներով։
Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի «Embraer» ինքնաթիռը։ Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է բիզնես-փոխադրումների ուղղությամբ:
Ինքնաթիռում եղել է 10 մարդ, 7-ը` ուղևոր և 3-ը` անձնակազմից: Հայտնաբերվել են նրանցից 8-ի մարմինները: Ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։