Միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ում հավաստել են, որ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան ներկայում գտնվում Է Ժնեւում եւ շատ լարված հանդիպումներ Է անցկացնում իր թիմի հետ, որոնք նպատակամղված են հունվարի 25-ին նախապատրաստվելուն,- նշել Է նա:- Եղել են տարբեր հայտարարություններ, դրանցից ոմանք դրական են, մյուսները՝ ոչ: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ ըստ իմ ունեցած վերջին տեղեկատվության՝ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին»,- ընդգծել Է Ֆաուզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



