Լիանան Նոր տարին դիմավորել է մի փոքր վատառողջ վիճակում. երգչուհին՝ 2016-ի ծրագրերի ու որդու ամանորյա անկնկալների մասին
ЛАЙФԵրգչուհի Լիանան Life.panorama.am-ին պատմել է, որ Ամանորը անցկացրել է բավականին բարձր տրամադրությամբ որդու` Ալենի շնորհիվ, ով մինչ այսօր շարունակում է ուրախանալ Ձմեռ պապի նվերով.
«Որդուս ամանորյա երազանքն էր Ձմեռ պապիկից ստանալ «Սարդ-մարդու» հագուստը, դե իսկ մեր Ձմեռ պապն էլ իրականացրեց Ալենի երազանքը: Չեմ կարող նկարագարել նրա ուրախությունը, երբ ստացավ սպասված նվերը, մինչ այսօր այդ հագուստով քնում-արթնանում է»,- պատմեց Լիանան ու հավելեց.
«Բացի նվերից, Ալենը մեծ ոգեւորությամբ սպասում էր նաեւ տոնածառին, հիմա էլ ամբողջ օրը վառում է տոնածառի լույսերը եւ սկսում խաղալ. հավանաբար մեր տոնածառը սովորականից մի փոքր երկար կմնա, որպեսզի Ալենի ու նաեւ մեր ուրախությունն էլ մի փոքր ավելի ձգվի: Չեմ կարող չնշել նաեւ, որ Ալենի ուրախությունը լիակատար է դարձել մանկապարտեզ չհաճախելու շնորհիվ. տղաս այդպես էլ չի հարմարվում այն մտքին, որ բոլոր երեխաներն էլ մանկապարտեզ են հաճախում»:
Շարունակությունը՝ այստեղ



