Էրդողանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կայցելի Սոչի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի հացահատիկի գործարքը։ Ըստ Daily Sabah-ի՝ բանակցությունները, իբր, վկայում են «առաջընթացի» մասին՝ Ռուսաստանին հացահատիկի գործարքին վերադարձնելու հարցում:
«Մեր նախագահը դիվանագիտական աշխատանք է կատարել աշխարհում պարենային ճգնաժամը կանխելու համար։ Ինչպես գիտեք, մոտ ապագայում մեր պարոն նախագահը կմեկնի Սոչի՝ նախագահ Պուտինի հետ բանակցությունների։ Հուսով ենք, որ այս հանդիպումից հետո հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակը զարգացում կստանա»,- Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։