Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մոտ տասը կիլոգրամանոց «շեփորը». երբ երաժիշտը պետք է նաև ֆիզիկապես ուժեղ լինի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուզաֆոնը փողային նվագարանների ընտանիքի պղնձե երաժշտական գործիք է: Այն իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուզայի: Սուզաֆոնի նախահայրը համարվում է հելիկոնը, որն օգտագործվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի երաժշտական նվագախմբում: Հելիկոնն ունեցել է ավելի փոքր տրամագիծ և փոքր փողաբերան: Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջnոն Ֆիլիպ Սուզան (18541932) մտածել է բարելավել հելիկոնը: Նոր գործիքը, հեղինակի մտահղացմամբ, պետք է ավելի թեթև լիներ, քան իր նախորդը, և ձայնը նվագախմբից ուղղորդվեր դեպի վերև: 1893 թվականին կոմպոզիտոր Ջեյմս Ուելս Փիպերը կյանքի է կոչել Սուզայի գաղափարը: 1898 թվականին սուզաֆոնը իր վերջնական տեսքին է բերել Չարլզ Ջերար Քոնը, որը և հիմնադրել է ընկերություն՝ նոր գործիք արտադրելու համար: Գործիքն ստացել է սուզաֆոն անվանումը՝ գաղափարի հեղինակի անունից: Սուզաֆոնը փականային երաժշտական փողային գործիք է ձայնային նույն տիրույթով, ինչ շեփորը: Այս գործիքի փողաբերանը գտնվում է նվագողի գլխավերևում:

Իր կառուցվածքով այս գործիքը շատ առումներով նույնական է դասական ուղղահայաց փողային գործիքներին: Գործիքի հիմնական ծանրությունն ընկնում է կատարողի ուսին, որի համար էլ այն հարմարեցրել են այնպես, որ շարժվելիս դժվար չլինի սուզաֆոն նվագելը: Փականները տեղադրված են կատարողի գոտկատեղից վերև, հենց առջևում: Սուզաֆոնի քաշը մոտ տասը կիլոգրամ է: Ընդհանուր երկարությունը հասնում է հինգ մետրի: Նշենք, որ այս գործիքի տեղափոխումը կարող է բավականին դժվար լինել: Սուզաֆոնի կառուցվածքը գրեթե չի փոխվել համեմատած նախնական ձևի հետ: Միայն սկզբում խողովակափողը ուղղահայաց երկինք էր նայում, որի համար էլ այն ստացել էր «հովանոց» մականունը, հետագայում կառուցվածքը վերջնական տեսքի է բերվել, այժմ այն նայում է առաջ: Սուզաֆոնի արտադրության համար առավել հաճախ օգտագործվում են պղնձե թիթեղներ և լատուն, գույնը դեղին կամ արծաթագույն է:

Գործիքը սովորաբար լինում է արծաթով և ոսկով զարդանախշված, իսկ որոշ տարրեր էլ լինում են լաքապատ: Ներկայում սուզաֆոն արտադրող որոշ ընկերություններ օգտագործում են ապակեպլաստ: Այդ նորարարական փոփոխության արդյունքում գործիքի ծառայության ժամկետն աճել է, այն սկսել է ավելի քիչ կշռել և զգալիորեն էժանացել է: Սուզաֆոնը լայնորեն չի օգտագործվում փոփ, ջազ կատարումների ժամանակ հիմնականում իր մեծ չափերի և քաշի պատճառով: Բացի դա, կա կարծիք, որ սուզաֆոն նվագելու համար անհրաժեշտ է հերոսական ուժ գործադրել: Մեր օրերում այն հիմնականում հնչում է սիմֆոնիկ նվագախմբերում և հանդիսավոր երթերում: Ներկայում պրոֆեսիոնալ սուզաֆոններ արտադրում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Holton-ը, King-ը, Olds-ը, Conn-ը, Yamaha-ն: Չինաստանում և Հնդկաստանում ևս արտադրվում են սուզաֆոն գործիքի անալոգներ, որոնք, սակայն, իրենց որակով զիջում են մյուս արտադրողներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах