Ոչնչացման եզրին գտնվող 12 դրախտավայր (լուսանկարներ)
ЛАЙФԱշխարհում գոյություն ունեն հիանալի տարածքներ, որոնք վերացման վտանգի տակ են: Ռուսական РБК-ն ներկայացնում է նմանատիպ 12 վայր՝ առաջարկելով որքան հնարավոր է շուտ այցելել այդ վայրեր:
Այդ վայրերից մեկը Հունաստանում գտնվող Օլիմպիան է՝ լեգենդար խաղերի հայրենիքը: Այն կարող է վերանալ չոր և շոգ ամառների պատճառով առաջացած հրդեհներից:
Հրդեհը կարող է վերացնել նաև Իսպանիայում գտնվող Սաարա-դե-լա-Սյերրա տեղանքի բնությունը:
Իսկ ահա Մանհեթենում գտնվող հայտնի Battery այգին կարող է ջրի տակ հայտնվել գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացման պատճառով:
Ջրհեղեղը կարող է ոչնչացնել նաև Վենետիկը. 2008-ին հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը համարյա ամբողջությամբ հեղեղվել էր ջրով:
Սիբիրում գտնվող Բայկալ լճին սպառնում է թղթի արտադրության կոմբինատը, որը աղտոտում է լճի ջուրը:
Ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է նաև Պոլինեզիայում գտնվող Տուվալու կղզուն:
Ռիսկի խմբում են հայտնվել նաև Կոստա Ռիկայում գտնվող «ամպային անտառները». կլիմայի փոփոխությունը կարող է բերել ամպերի քանակի նվազմանը, օդի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչի հետևանքով տարածքի ջրային համակարգը կարող է շարքից դուրս գալ:
Էկոլոգիական աղետը սպառնում է նաև Գուդզոնի ծովածոցի արևմտյան ափին. այն կարող է մնալ առանց ջրի:
Օվկիանոսային հոսքերի փոփոխությունը սպառնում է լոնդոնյան Թեմզա գետին. գետը չափերով փոքրանում է, վերանում է նրանում առկա կենդանական աշխարհը:
Հրդեհները կարող են լրջորեն վնասել Կալիֆոռնիայում գտնվող Բիգ Սյուրան:
Լուրջ խնդիրների առաջ է կանգնած նաև Նիգեր գետի դելտայի շրջանը. ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների թվի աճին:
Չինաստանում գտնվող Յանցզի գետի ողջ բուսական և կենդանական աշխարհը ևս ոչնչացման եզրին է:
Օլիմպիա, Հունաստան

Սարրա-դե-լա-Սյերրա, Իսպանիա

Battery, Նյու-Յորք, ԱՄՆ

Վենետիկ, Իտալիա

Բայկալ լիճ, Ռուսաստան

Մոնտեվերդեի «ամպային անտառներ», Կոստա Ռիկա

Գուդզոնի ծովածոց, Կանադա

Թեմզա գետ, Մեծ Բրիտանիա

Բիգ Սյուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Նիգեր գետ, Նիգերիա

Յանցզի գետ, Չինաստան




