Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրել են օդուժի վարժանքներ ռազմավարական ռմբակոծիչով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն անցկացրել են համատեղ զորավարժություններ՝ ներգրավելով առնվազն մեկ ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչ Կորեական թերակղզու երկնքում՝ ի պատասխան օգոստոսի 24-ին ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակի արձակման անհաջող փորձի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։
«Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն օգոստոսի 30-ին համատեղ վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզու երկնքում ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչի տեղակայումից հետո՝ որպես Warrior Shield դաշտային զորավարժությունների մի մաս Ulchi Freedom Shield զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են օգոստոսի 21-ին», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։
Սեուլում նշել են, որ Դեղին ծովի օդային տարածքում ռմբակոծիչն ուղեկցել են հարավկորեական FA-50 կործանիչները և ամերիկյան F-16-երը։ Կորեայի Հանրապետության զինվորականները հավելել են, որ ներկայիս զորավարժությունները ցույց են տվել ընդլայնված զսպման ներուժն ԱՄՆ-ի ռազմավարական միջոցների ժամանակին տեղակայման միջոցով՝ ի պատասխան օգոստոսի 24-ին «տանող հրթիռի արձակման, որի մասին հայտնել է Հյուսիսը»: