Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոսկե գլխարկ, որի ծագման ժամանակն ու վայրն անհայտ են. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բեռլ ինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանի բոլոր ցուցանմուշներից այս հնագույն արտեֆակտը՝ Բեռլինյան ոսկե գլխարկը, թերևս ամենաառեղծվածայինն է: Բացարձակ անհայտ է, թե որտեղ է այն հայտնաբերվել, այդ առարկայի ճշգրիտ նպատակը լիովին պարզված չէ, և այդ հարցով կան միայն մի քանի հիմնական վարկածներ, իսկ թանգարանում դրա հայտնվելու հանգամանքները պատված են առեղծվածով։ Բեռլինյան ոսկյա գլխարկը բրոնզե դարի նեկրոպոլիսների՝ գերեզմանների մշակութային արտեֆակտ է, այն պատրաստված է բարակ թիթեղյա ոսկուց, ավելի ճիշտ 87,7 % ոսկու պարունակությամբ համաձուլվածքից, իսկ մնացածը արծաթի և քիչ քանակի պղնձի և ցինկի խառնուրդ է: Ամենայն հավանականությամբ, դա եզրային ձևավորմամբ գլխարկ է, որը կազմված է եղել օրգանական նյութերից և պաշտպանել է իր արտաքին տեսքը ոսկե հենքի օգնությամբ, որն էլ հասել է մինչև մեր օրերը։

Գլխարկի բարձրությունը 745 մմ է: Այդ գլխարկը ներկայում հայտնի չորս կոնաձև բրոնզ-ոսկյա գլխարկների լավագույն պահպանված օրինակն է, որոնք հայտնաբերվել են 19-րդ և 20-րդ դարերում հարավային Գերմանիայում (Բուրգտանի և Շիֆերշտադի գլխարկներ) և Ֆրանսիայում (Ավանտոնի գլխարկ), և որոնք գտնվում են քիչ թե շատ բավարար վիճակում։ Ներկայում ենթադրվում է, որ նման ոսկե գլխարկները ծառայել են կրոնական և պաշտամունքային նպատակների համար և օգտագործվել են Արևի պաշտամունքի քահանաների կողմից, ինչը լայնորեն տարածված է եղել Եվրոպայում ուշ բրոնզե դարում: Այդ տեսակետը հիմնավորվում է Սքանեի (Հարավային Շվեդիա) տարածքում գտնվող Չիվիկ դամբարանում գտնվող քարե սկավառակի վրա հայտնաբերված կոնաձև առարկայի պատկերի համանմանությամբ, որը միանշանակորեն կրոնական և պաշտամունքային համատեքստ ունի:

Բեռլինյան գլխարկի զարդանախշի մասնակի վերծանումից և Շիֆերշտադում հայտնաբերված նմանատիպ կոնաձև գլխարկի հետ համադրելուց հետո այդ իրերին, պաշտամունքային գործառույթներից բացի, վերագրվել է նաև օրացույցի հետ կապված տարբեր գործառույթներ։ Սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են հատուկ որպես օրացույց, թե՞ ուղղակի օգտագործվել են միայն հիմնական աստղագիտական գործառույթների համար։ 1996 թվականին է հայտնվել Բեռլինյան ոսկե գլխարկը Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանում՝ առանց ծագման որևէ բացատրության, ինչը, ըստ երևույթին, անօրինական հնագիտական պեղումների արդյունք էր և ձեռք էր բերվել արվեստի գործերի սև շուկայում հայտնվելուց հետո:

Հիմնվելով այդ գլխարկի զարդանախշերի այլ արտեֆակտների հետ համեմատության վրա, որոնց թվագրումը կարելի է ավելի ճշգրիտ որոշել, Բեռլինյան ոսկե գլխարկի ստեղծման ամենահավանական ժամանակը համարվում է բրոնզե դարի վերջին շրջանը՝ մոտ մ.թ.ա. 1000-ից 800–ական թվականները: Իսկ հայտնաբերման սկզբնական վայրը, ամենայն հավանականությամբ, հարավային Գերմանիան կամ Շվեյցարիան է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах