Հայաստանի հավաքականը Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից վերադառնում է 5 ոսկե մեդալով
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում ավարտվեց պարաբազկամարտի Աշխարհի 2023 թվականի 25-րդ առաջնությունը։
Հայաստանի մարզիկները մրցեցին ձախ և աջ ձեռքերով։ Այս առաջնությանից մեր հավաքականի մարզիկները վերադառնում են 5-ոսկե, 1-արծաթե և 2-բրոնզե մեդալներով,- հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից․
Ձախ ձեռքով`
Մինչև 55 կգ քաշային կարգ` Սարգիս Հարությունյան, առաջին տեղ
Մինչև 80 կգ քաշային կարգ` Սարգիս Ստեփանյան, առաջին տեղ
65 կգ և ավել քաշային կարգ` Նաիրա Մեսրոպյան, առաջին տեղ
Աջ ձեռքով`
Մինչև 55 կգ քաշային կարգ` Սարգիս Հարությունյան, երրորդ տեղ տեղ
Մինչև 65 կգ քաշային կարգ` Շահեն Բաբայան, երրորդ տեղ
Մինչև 75 կգ քաշային կարգ` Հայկ Ստեփանյան, երկրորդ տեղ
Մինչև 24 տարեկան, 65 կգ քաշային կարգ` Գուրգեն Անտոնյան, առաջին տեղ
65 կգ և ավել քաշային կարգ` Նաիրա Մեսրոպյան, առաջին տեղ
Չեմպիոնները հայրենիք կժամանեն սեպտեմբերի 4֊ին տեղական ժամանակով 05։45 րոպեին։